Նախապատրաստվում ենք ճամփորդության

Ճամփորդելիս ամենահարմար պայուսակը ուսապարկն է։ Պայուսակն ուսերին, ձեռքերն ազատ, հանգիստ կարող ենք ճյուղերից բռնվել, մագլցել, երբեմն էլ ընկնել։ Ուսապարկի մեջ անհրաժեշտ պարագաներից է` առաջին օգնության տուփը (կարող ենք փոխարինել զիպ տոպրակով), որի պարունակության և անհրաժեշտության մասին, ինչպես նաև բաց և փակ վնասվածքների մասին այսօր խոսեցինք մեր բուժքրոջ` Հասմիկ Սնդոյանի հետ։