Շրխկան համույթ #3

Նելի Արղությանը 5 տարեկանների խմբերում վերսկսել է շրխկան համույթների ստեղծումն ու ելույթները։ Մեր համույթի երաժշտական գործիքները մատիտներն էին, գունավոր թղթերն ու աթոռները։ Փորձերի ընթացքից քոլեջիկները շատ էին ոգևորվել, ու երկու, երեք փորձից ելույթը պատրաստ էր։ Անհամբեր սպասում ենք նոր ստեղծագործությունների ու ելույթների։

Շարունակել կարդալ “Շրխկան համույթ #3”

Աշնանային տերևներով կերպարներ

Այսօրվա աշխատանքը համագործակցություն էր Քոլեջի ուսանող Լիլիա Ռուստամյանի հետ։ Լիլիան իր ամենօրյա գործնական ժամերն անցկացնում է մեր խմբում և շաբաթական մեկ֊երկու անգամ երեխաների հետ փոքրիկ գործունեություններ է իրականացնում, առաջարկում է հետաքրքիր խաղեր ու տեխնոլոգիական աշխատանքներ։ Միասին քննարկում են գործունեություններն, ընտրում հարմար տարբերակն ու իրականացնում։

Շարունակվում է աշնանային տրամադրությունն, ու պատրաստում ենք աշնանային տերևներով ուրախ կերպարներ։

Շարունակել կարդալ “Աշնանային տերևներով կերպարներ”