Գույների «որս»

Աշնանային ծառերն ու այգինեը բազմերանգ են, ու մենք որոշեցինք մի հետաքրքիր խաղ խաղալ։ Մեր խնդիրն էր, այգում փնտրել, գտնել շրջանակին ամրացված գունավոր թղթերի գույներով տերևներ ու աշնանային ծաղիկներ։ Խաղի ընթացքը շատ հետաքրքիր էր. երեխաներն սկսեցին համեմատել նույն ծառի տերևների գույները, տարբեր ծառերի տերևները, փորձում էին գտնել գունավոր թղթերի գույնի տերևներ։ Բոլոր գույները լրացրեցինք տերևնռրով ու ծաղիկներով, բայց մնաց կապույտ թուղթը։ Սկսեցինք մտածել, թե ինչու է կապույտը դատարկ։ Ու հասկացանք, որ կապույտը երկնքի գույնն է, իսկ երկնքից պոկել չենք կարող, դրա համար էլ թուղթը դատարկ է մնացել։

Շարունակել կարդալ “Գույների «որս»”

Ծնողական հավաք, հետաքրքիր հանդիպում

Աշնանային ամենամյա 16֊րդ հավաքի շրջանակներում այսօր կայացավ մեր խմբի ծնողական համայնքի առաջին հանդիպումը։ Հանդիպման նպատակն էր ծնողներին ներկայացնել ընտանիք֊դպրոց ամուր կապը, ընտանեկան դպրոցի կարևորությունը, ծանոթացնել մեր ազատ ու խնամված միջավայրին, մասնակցել երգուսուցման ու բույսերի խնամքի գործունեություններին։ Սկզբում ընկեր Մարինեն ծնողներին սովորեցրեց խաղիկ֊երգեր` հացթխիկի, ջաղացի երգեր, փորձեցինք պարել նաև Գյովնդ պարը։ Ընթացքում, որոշեցինք ստեղծել ծնողական երգչախումբ, առաջիկա հացթխիկի ծեսին միասին ներկայանալու համար։

Շարունակել կարդալ “Ծնողական հավաք, հետաքրքիր հանդիպում”