Խաղողանկարչություն

Քոլեջիկները մեծ հմտությամբ խաղող են նկարում ներկերով, թղթով ու մատիկներով։ Տերևը սոսնձեցին թղթին ու մատիկներով սկսեցին խաղող նկարել։ Նրանք հմտացել են նաև համակարգով աշխատելիս։ Տեսե՛ք, թե ինչ գեղեցիկ խաղողներ են նկարել։

Շարունակել կարդալ “Խաղողանկարչություն”

Եղունգների խնամք

Այսօր «Եղունգների խնամք» նախագծով հանդիպեցինք առողջագետ Քրիստինե Սահակյանցի և ուսանողների հետ։ Հանդիպման ընթացքում նրանք մեզ պատմեցին եղունգների խնամքի, կտրելու ձևերի, հաճախականության մասին։ Միասին ուրվագծեցինք սաների ոտքերն ու ձեռքերը, նկարեցինք եղունգներն ու սկսեցինք թղթի օրինակի վրա կտրել սովորել։ Սովորեցինք նաև երկու կարևոր կանոն.

  • Ձեռքի եղունգները կտրում ենք կորաձև, ոչ շատ խորը։
  • Ոտքի եղունգները կտրում ենք ուղիղ, ոչ շատ խորը։

Շարունակել կարդալ “Եղունգների խնամք”