«Խաղողածես» ուսումնական նախագիծը 5 տարեկանների խմբերում

Բաղը քաղինք, խաղողը տարանք ուսումնական նախագիծ

Համակարգումը՝ 2-5 տարեկանների և լաբորատորիայի
Իրականացման պատասխանատուներ՝ 5 տարեկանների խմբի ղեկավարներ, ուսուցչի օգնականներ, երաժշտության դաստիարակներ, Խորհրդատու` Խաղողի գինու դպրոցի ղեկավար` Արտակ Ռշտունի

Կորիզացանը 5 տարեկանների խմբերում

«Հոկտեմբերիկ»֊ «Բնագիտական փորձեր» ստուգատես ֊ի հաջորդում է սերմացանը։ Սաները առանձնացնում, տարբերակում են անձեռոցիկի վրայի չորացած կորիզները և տնկում այլընտրանքային թաղարներում։

«Հոկտեմբերիկ». «Լինում է, չի լինում» հեքիաթների ընտանեկան ֆլեշմոբ (նախագիծ)

Ամսիկներ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հոկտեմբերիկ» ստուգատես

Մասնակիցներ՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզների, Քոլեջի 5 տարեկաններ, սաների ծնողներ, տատիկներ, պապիկներ։
Անվանումը ՝ «Լինում է, չի լինում» հեքիաթների ընտանեկան ֆլեշմոբ

Սկիզբը՝ 27.10֊ի ժամը 20։00֊ից

Վայրը՝ ընտանիքում

Շարունակել կարդալ “«Հոկտեմբերիկ». «Լինում է, չի լինում» հեքիաթների ընտանեկան ֆլեշմոբ (նախագիծ)”

Բանաստեղծություններ

ՔԱՄԻՆ

Հ.Թումանյան

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։  Շարունակել կարդալ “Բանաստեղծություններ”

Աշնանային ծառ

Չորացած ու գունավոր տերևներով շատ֊շատ աշխատանքներ կան, որոնք երեխաների մոտ զարգացնում են գեղագիտական ճաշակը, տրամաբանությունը, տալիս են ստեղծագործելու հնարավորություն։ Այսօրն էլ հտաքրքիր ու ստեղծագործական էր .

  • զբոսնեցինք,
  • հավաքեցինք տարբեր ծառերի տերևներ,
  • գունավոր թղթի վրա նկարեցինք ձեռք
  • կտրեցինք
  • սոսնձեցինք սպիտակ թղթի վրա

Շարունակել կարդալ “Աշնանային ծառ”