Մանկական գինի

Խաղողածեսի գործունեության ժամանակ, երբ խաղողի հյութը չփչփում էր երեխաների ձեռքերի մեջ, Կարենը հարցրեց.

֊Ընկեր Էլյա, հիմա էս սոկը ի՞նչ ա դառնալու։

֊Գինի, Կարեն ջան, քո ձեռքերով պատրաստած գինի։

֊Բայց մեզ գինի չի կարելի, չէ՞։

Ու մինչ ուզում էի պատասխանել, խոսքս կտրեց.

֊Ա՜, ես հասկացա, մանկական գինի ենք պատրաստում։