Բլոգավարության սեմինար

Այսօր դաստիարաների և 5 տարեկանների խմբերի դասվարների համար Նելի Արղությանը կազմակերպել էր բլոգավարության սեմինար։ Հանդիպման առաջին հատվածում քննարկեցինք, խոսեցինք մեզ հուզող թեմաների շուրջ` ճաշացանկի, երեխաների առօրյայի հետաքրքիր կազմակերպման, ծնողների ներկայացրած հնարավոր և անհնար պահանջների մասին։ Իսկ երկրորդ հատվածում Արղության Նելին ներկայացրեց բլոգին ներկայացված պահանջները, առանձնացրեցինք մեր բլոգներում առկա թերությունները , քննարկեցինք, սովորեցինք դրանց շտկման տարբերակները։

Շարունակել կարդալ “Բլոգավարության սեմինար”

Հացթխիկի ծեսը կրթահամալիրի ագարակում

Կրթահամալիրի ագարակում Քոլեջի 5 տարեկանների ու Կապանի նախադպրոցական հաստատություններում աշխատող վերապատրաստվողների հետ իրականացրեցինք հացթխիկի ծես։ Հացթխիկը ուրախ, համով, ազգային սովորույթներով, երգերով ու ծիսական խաղերով հարուստ ծես է, որը միշտ սպասված է ու հաջողված։

Շարունակել կարդալ “Հացթխիկի ծեսը կրթահամալիրի ագարակում”

Փիսոն, փիսոն մլավան

Քոլեջի ուսանող Լիլիա Ռուստամյանն իր ուսումնական դասընթացի գործնական ժամերն անցկացնում է մեր 5 տարեկանների հետ։ Այսօր խմբի երեխաները դարձան փիսիկներ ու միասին սովորեցին «Փիսոն, փիսոն մլավան»֊ը։

Քոլեջիկները հանգստանում են

Ահա այսպիսի ջերմ, խաղաղ միջավայրում է անցնում երեխաների հանգիստը։ Անհոգնել խաղում են զարգացնող խաղերով, փազելներով ու փայտե թեթրիսներով, լսում են Կոմիտասի երգերն ու մեղեդիները։

Շարունակել կարդալ “Քոլեջիկները հանգստանում են”

Կապանի նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստման երկրորդ օրը (փաթեթ)

Կապանի նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստման երկրորդ օրը ևս շատ հագեցած էր ու հետաքրքիր։ Ներկայացնում եմ աշխատանքային օրվա փաթեթն ըստ խմբերի։

Կապանի նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստում

Կապանի մեր գործընկերների հետ օրն սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով` միասին երգեցինք, արտասանեցինք ու մարզվեցինք։

Շարունակել կարդալ “Կապանի նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստում”

Մոմանկարչություն

Այսօր նկարել ենք կախարդական թղթերի վրա։ Երեխաները գունավոր մատիտներով ներկում են թուղթը, մեկ էլ հանկարծ, մի նկար է հայտնվում թղթի վրա։

…Զարմացած աչուկներ և ուրախ բացականչություններ։

Շարունակել կարդալ “Մոմանկարչություն”

«Սեպտեմբերիկ». հակաբացիլ Կոմիտաս ազգային խաղերով

Օրը՝ 30.10.2021
Ժամը՝ 11:00
Անցկացման վայրը՝ Քոլեջի ներքին բակ
Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Էլյա Գրիգորյան, Անահիտ Մարգարյան,
Երաժշտության դաստիարակ՝ Մարինե Մկրտչյան
Հագուստը՝5 տարեկանները ներկայանում են դասարանական գունավոր շապիկներով
Նպատակը՝ Կոմիտասյան օրերի շրջանակում ներկայացնել Կոմիտասի ստեղծագործությունները, սովորողների երաժշտական, խաղային գործունեության  մեկամսյա  արդյունքները։

Շարունակել կարդալ “«Սեպտեմբերիկ». հակաբացիլ Կոմիտաս ազգային խաղերով”

Այցելություն «Տիգրան Հայրապետյան» գրադարան

Քոլեջի հինգ տարեկանների առաջին ճամփորդության ուղղությունը դեպի «Տիգրան Հայրապետյան» գրադարանն էր։ Երեխաների հետ նախօրոք զրուցեցինք, խոսեցինք, թե ի՞նչ է գրադարանը, ի՞նչ են անում այնտեղ, ինչպե՞ս են իրենց պահում գրադարանում, խոսեցինք ճամփորդության կանոնների մասին։


Շարունակել կարդալ “Այցելություն «Տիգրան Հայրապետյան» գրադարան”

Հաշվետվություն (Սեպտեմբեր)

Ամփոփում եմ իմ աշխատանքային գործունեության հաջորդ փուլի առաջին ամիսը։ Ամիսը հագեցած էր ու հետաքրքիր։ Սաներիս հետ իրականացրել ենք մի շարք հետաքրքիր գործունեություններ, նախագծեր, որոնց մի մասը կշարունակենք հաջորդ ամիս, մյուս մասն էլ իրականացնելու ենք ողջ տարվա ընթացում։

Շարունակել կարդալ “Հաշվետվություն (Սեպտեմբեր)”