Խաղողածես

Ամփոփում ենք մեր ուրախ, քաղցր, հյութալի Խաղողածես նախագիծ։

Կատարեցինք տարբեր տեխնոլոգիական աշխատանքներ, տարբեր մեթոդներ կիրառելով նկարեցինք մեկը մյուսից սիրուն խաղողներ, մասնակցեցինք բերքահավաքի, ուսումնասիրեցինք խաղողի տեսակներն ու գույները, երգեցինք, երգեր հորինեցինք խաղողի մասին, խաղացինք ազգային ծիսական խաղեր, այցելեցինք գինու դպրոց, լսեցինք, թե ինչպես են գինիները երգելով հասունանում։

Շարունակել կարդալ “Խաղողածես”

Շաբաթվա ամփոփում (18.10 ֊22.10)

Շաբաթվա ընթացքում կատարել ենք կորիզացան, ուսումնասիրել ենք գունավոր տերևները, աշնանային ծառերը, քոլեջի այգուց հավաքել ենք փիփերթ և ապուր պատրաստել, հեծանիվ ու ինքնագլեր ենք վարել, խաղացել ենք, վազել ու ցատկել ենք, թավալվել ենք խոտիր մեջ, լողացել ու գլուխկոնծի ենք տվել, զարգացրել ենք մանր մոտորիկան, խնամել ենք շրջակա միջավայրը։

Շարունակել կարդալ “Շաբաթվա ամփոփում (18.10 ֊22.10)”

«Բարի լո՜ւյս, Ագարակ» ուսումնական նախագիծը 5 տարեկանների խմբերում

«Բարի լո՜ւյս, Ագարակ» ուսումնական նախագիծ

Համակարգումը՝ 2-5 տարեկանների և լաբորատորիայի
Իրականացման պատասխանատուներ՝ 5 տարեկանների խմբի ղեկավարներ, ուսուցչի օգնականներ, երաժշտության դաստիարակներ