Բառթխիկ

20240510_124329

Բառուսուցումն իրականացնում ենք խաղով` ծեփելով, այլընտրանքային նկարչությամբ, լեգոներով… Հերթը հասավ խմորին։ Մեր ստեղծած բացօթյա խոհանոցում խմոր պատրաստեցինք, տառեր թխեցինք ու տարբեր բառեր կազմեցինք։

Շարունակել կարդալ “Բառթխիկ”

Համեղ, քաղցր խոհանոց

FB_IMG_1713603592009

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական հավաքի շրջանակներում համագործակցային նախագիծ Վիկտորիա Հակոբյանի և «Խոհանոց» ծառայության թիմի հետ

Օրը՝ 15.05.2024
Ժամը՝ 11.00
Վայրը՝ Քոլեջ
Մասնակիցները՝  Քոլեջի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Էլյա Գրիգորյան,  Սոնա Ավետիսյան

Շարունակել կարդալ “Համեղ, քաղցր խոհանոց”

Բացօթյա խոհանոց

20220224_122811

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների  գործունեության արդյունքների ներկայացումն է։

«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես
Օրը՝ 10.05.2024
Ժամը՝ 11.00
Վայրը՝ Քոլեջ
Մասնակիցները՝  Քոլեջի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Էլյա Գրիգորյան,  Սոնա Ավետիսյան

Շարունակել կարդալ “Բացօթյա խոհանոց”

«Զատկական խոհանոց». խոհանոցային գործունեության ստուգատես

b986c9b3dc4326487e6da639087b8eea-resize_crop_1Xquality_100Xallow_enlarge_0Xw_1200Xh_630

Սովորողները նախապատրաստեցին խոհանոց-լաբորատորիան զատկական ուտեստներ պատրաստելու համար: Նախապես ընտրեցինք զատկական կերակրատեսակը, քննարկեցինք թե ի՞նչ բաղադրիչներ ենք օգտագործելու։ Պատրաստեցինք ոսպով թաբուլե, որի համար անհրաժեշտ բաղադրիչներն էին` խաշած ոսպ, կանաչ սոխ, համեմ, հազարի տերևներ, աղացած կարմիր պղպեղ, աղ, սև պղպեղ, լիմոնի աղ, ձիթայուղ։ Ընթացքում սովորողները պատմեցին, թե ի՞նչ գիտեն Զատիկ տոնի մասին, ի՞նչ ուտեսներ են դրվում զատկական սեղանին և այլն։

Շարունակել կարդալ “«Զատկական խոհանոց». խոհանոցային գործունեության ստուգատես”

Հե՜յ, ջան, ղափամա

48752243523_41ad97b291_k28129

Հեյ ջան ղափամա
Հեյ ջան ղափամա,
Համով-հոտով ղափամա
Հեյ ջան ղափամա,
Յուղը մ,եջը ղափամա,
Մեղրը մեջը ղափամա,
Բրինձը մեջը ղափամա,
Չամիչը մեջը ղափամա,
Չիրը մեջը ղափամա…

Երգով, խաղով, ուրախ տրամադրությամբ պատրաստեցինք ամենահամեղ ղափաման։

Շարունակել կարդալ “Հե՜յ, ջան, ղափամա”

Դդումով ջեմ

varene-iz-tykvy-s-limonom

Այս շրջանում մեր բոլոր գործունեությունների առանցքում դդումն է։ Որ անկյունում նայես` դդում է. երեխաները գլորում են, պտտում, փորձում են բարձացնել, տարբեր խաղեր են հորինում, կերպարներ են պատրաստում, ուսումնասիրում են և իհարկե, խոհանոցային գործունեություններ են իրականացնում։ Բարձրացնելու ու գլորելու փորձերից հետո, որոշ դդումներ ճաքեցին ու ջարդվեցին, և մենք որոշեցինք դդումով համեղ ջեմ պատրաստել։

Շարունակել կարդալ “Դդումով ջեմ”

Գաթաթխիկ չրերով

20240116_110518

Ազգագրական փառատոնի շրջանակներում պատրաստեցինք չրերով գաթա։ Սովորողները խմորը գրտնակով բացեցին, չիր, չամիչ, ընկույզ ու շաքարավազով լցոնեցին, վրան ձու քսեցին, որ լավ փայլի և ուղարկեցին ջեռոց` թխվելու։

Չրերով թխիկից փշուրները մնացին, երեխաները խոստացան, որ տանն էլ են թխելու։

Շարունակել կարդալ “Գաթաթխիկ չրերով”

«Դեկտեմբերիկ». Ծիսական խոհանոց. ասիլ-վասիլներ

20231222_122247

Մեր օրածեսիկ֊խոհարարական գործունեությունն իրականացրեցինք Սեբաստացի կենտրոնի խոհանոցում։ Քոլեջի 5 տարեկաններն ու Ավագ դպրոցի 10_11 րդ դասարանների խոհարարության խմբի սովորողները միասին պատրաստեցին ծիսական ասիլ֊վասիլ թխվածքաբլիթներ։ Շատ հետաքրքիր և ուրախ համագործակցություն ստացվեց։ Մեծիկները փոքրացել էին. է’լ խմոր հունցեցին, է՛լ ալրաթաթախ եղան, է՛լ խաղացին, է՛լ երգեցին ու պարեցին, նույնիսկ, գնացք վարեցին, իսկ թխվածքաբլիթները, հը՜մ, անմահական էին

Շարունակել կարդալ “«Դեկտեմբերիկ». Ծիսական խոհանոց. ասիլ-վասիլներ”

«Դեկտեմբերիկ». Ծիսական խոհանոց. ասիլ-վասիլներ

Screenshot_20221217_220056

Օրը՝ 22.12.2023
Ժամը՝ 11։00
Վայրը՝ Սեբասստացի կենտրոն
Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Էլյա Գրիգորյան, Անահիտ Գրիգորյան, Սոնա Ավետիսյան, Իրինա Սարգսյան

Համագործակցություն` Վիկտորիա Հակոբյանի և «Խոհանոց» ծառայության թիմի հետ

Նպատակ՝ Ծիսական ասիլ-վասիլների պատրաստում

Շարունակել կարդալ “«Դեկտեմբերիկ». Ծիսական խոհանոց. ասիլ-վասիլներ”