Համեղ, քաղցր խոհանոց

FB_IMG_1713603592009

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական հավաքի շրջանակներում համագործակցային նախագիծ Վիկտորիա Հակոբյանի և «Խոհանոց» ծառայության թիմի հետ

Օրը՝ 15.05.2024
Ժամը՝ 11.00
Վայրը՝ Քոլեջ
Մասնակիցները՝  Քոլեջի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Էլյա Գրիգորյան,  Սոնա Ավետիսյան

Համագործակցություն` Վիկտորիա Հակոբյանի և «Խոհանոց» ծառայության թիմի հետ

Նպատակ և խնդիրները՝

  • զարգացնել ինքնասպասարկման կարողությունները, հմտությունները,
  • զարգացնել խմբով աշխատելու կարողությունները,
  • յուրացնել աշխատանքային հմտությունները,
  • իմանալ, թվարկել վաֆլին, հյութը պատրաստելու բաղադրիչները,
  • իմանալ վաֆլին, հյութը պատրաստելու գործողությունների հաջորդականությունը,
  • իմանալ մթերքի անվանումները,
  • պատրաստել, ապա հավաքել աշխատանքային իրերը,
  • պատմել կատարած աշխատանքի մասին։

Ընթացքը`

5֊6 տարեկանները Քոլեջի նակում դիմավորում են «Խոհանոց» ծառայության թիմի անդամներին, բակը վերածում են բաց խոհանոց-լաբորատորիայի, հագնում են իրենց աշխատանքային գոգնոցները և սկսում` գործունեությունը։ Նախապես ընտրում են թե ի՞նչ բաղադրիչներ են օգտագործելու, յուրաքանչյուրից որքա՞ն է հարկավոր: Տարբեր հարց ու պատասխանի օգնությամբ սովորողը պատմում է, թե որ բաղադրիչից հետո որը պետք է ավելացնի: 
Կշռում ենք, չափում, համեմատում։ Սովորողների մի խումբը խմոր է անում և յուրաքանչյուր բաղադրիչն ավելացնելիս բացատրում է, թե ի՞նչ համ կտա: Հաջորդ խմբի սովորողները հատապտուղներն են մաքրում հյութի համար, կտրատում են։ Վարջում համտեսում ենք մեր պատրաստած համեղ վաֆլիներն ու հատապտղային ֆրեշը։

 Անհրահժեշտ մթերքներ՝

Ձու, ալյուր, մածուն, շաքարավազ, ձիթայուղ, գունավոր կոնֆետներ, մրգեր։