Բառթխիկ

20240510_124329

Բառուսուցումն իրականացնում ենք խաղով` ծեփելով, այլընտրանքային նկարչությամբ, լեգոներով… Հերթը հասավ խմորին։ Մեր ստեղծած բացօթյա խոհանոցում խմոր պատրաստեցինք, տառեր թխեցինք ու տարբեր բառեր կազմեցինք։

Շարունակել կարդալ “Բառթխիկ”

Գուլպիկատոն

20240418_105505

— Ի՞նչ տոներ գիտեք։
— Նոր տարի, իմ ծնունդի օրը, մամաների տոնը, ջրոցին…
Ու իրար հերթ չտալով տարբեր կողմերից բացականչում են երեխաներն իրենց ծանոթ տոների անունները։
— Իսկ դուք լսե՞լ եք գուլպիկատոնի մասին, — հարցնում եմ ես։
— Այդպիսի տոն չկա, — վստահ ասում է Արթուրը։
— Դ’ե, որ չկա, եկե’ք մենք ստեղծենք` ռոդարիական գուլպիկատոն։
— Իսկ ո՞նց են տոն ստեղծում։
— Օրինակ, գուլպիկատոնի համար մեզ պետք կգա լավ ուրախ տրամադրություն և մի քանի զույգ գուլպա։
—  Հա, հա, հա, — ծիծաղում են, — առանց փուչիկ տոն չի լինի:
— Ես ձեզ վստահեցնում եմ, որ կլինի։ Վաղը յուրաքանչյուրդ մեկ զույգ գունավոր, գեղեցիկ գուլպա կբերե’ք և կտեսնե’ք, թե ինչ տոն կստեղծենք։

Շարունակել կարդալ “Գուլպիկատոն”

«Ձոն» գարնանային ցուցադրություն

IMG-20240414-WA0002

Ամփոփում ենք մայրիկներին նվիրված մեկամսյակը` «Ձոն» գարնանային ցուցադրությամբ։ Քոլեջի ներքին բակում տոնական իրարանցում էր` մայրիկներ ու տատիկներ, հայրիկներ ու պապիկներ, ուրախ քոլեջիկներ…

Երգ ու պար, անգլերեն ու ռուսերեն ասիկներ` նվիրված մայրիկներին, ուրախ տրամադրություն, կավագերծություն, համեղ խոհանոց, հետաքրքրե՞ց, դիտե’ք տեսանյութը։

Արմինե Թոփչյանի անդրադարձը

Տեսանյութը` Լենա Պողոսյանի

Շարունակել կարդալ “«Ձոն» գարնանային ցուցադրություն”

«Ձոն» գարնանային ցուցադրություն

img_20240410_103421

Օրը՝ 12.04.2024
Ժամը՝ 11:30

Մասնակիցները՝ Քոլեջի 5-6 տարեկաններընտանիքի անդամներ
Անցկացման վայրը՝ Քոլեջի Վերնատուն, Քոլեջի ներքին բակ
Պատասխանատուներ՝  Էլյա Գրիգորյան, Անահիտ Գրիգորյան, Իրինա Սարգսյան, Սոնա Ավետիսյան
Համագործակցություն Մարինե Մկրտչյանի, Մարիամ Քալանթարյանի, Կարինե Ղարախանյանի, Լաերտ Գրիգորյանի, Նախադպրոցական կրթություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների հետ
Նպատակը՝ «Ձոն» ստուգատեսի շրջանակում Քոլեջի 5-6 տարեկանների ստեղծած տեխնոլոգիական-նկարչական աշխատանքների ցուցադրություն

Շարունակել կարդալ “«Ձոն» գարնանային ցուցադրություն”

Աղայանական

IMG-20240414-WA0002

֊Աղայան պապիկ, ծնուդդ շնորհավոր։

Առավոտյան ընդհանուր պարապմունքն այսօր աղայանական էր։ Երեխաների հետ երգեցինք ամենահայտնի ,,Արև, արևը,, ու շարունակեցինք աղայանական ասիկներով ու բառախաղերով։

Սաթեն Գևորգյանի ուղիղ եթերները` (1) , (2)

Շարունակել կարդալ “Աղայանական”

Զատկե զատիկ է, նավակատիկ է…

IMG-20240402-WA0000

Քոլեջի այգում մեծով, փոքրով հավաքված` ուրախ Զատկածես է. էլ երգ ու պար, էլ խաղեր, ձվախաղեր, հյուրասիրություն ու շատ բարձր տրամադրություն։

Շարունակել կարդալ “Զատկե զատիկ է, նավակատիկ է…”

«Արևի ճառագայթներն» ու մեր առավոտը

Screenshot_20240314_183829_Gallery

Առավոտյան վազվզոցներին ու խաղերին երեխաներն անհամբեր են սպասում. դուրս են «թռնում» և վազվզում, գլորվում, թավալվում գարնանային նոր կանաչող այգում։ Այսօր փորձեցինք Ղ. Աղայանի «Արևի ճառագայթներ» ստեղծագործությունը վերածել խաղի։ Շատ հավես և ուրախ խաղ ստացվեց։ Վերջում էլ արևի ճառագայթն ընկավ քոլեջիկների վրա, տաքացրեց նրանց և սկսվեց ուրախ նախավարժանքը։

Շարունակել կարդալ “«Արևի ճառագայթներն» ու մեր առավոտը”

Առավոտը քոլեջում (08.05֊12.05)

received_416170880530162

Առավոտյան ընդհանուր պարապմունք (նախագիծ)

Միջավայրի խնամք

Շարունակել կարդալ “Առավոտը քոլեջում (08.05֊12.05)”