Գուլպիկատոն

20240418_105505

— Ի՞նչ տոներ գիտեք։
— Նոր տարի, իմ ծնունդի օրը, մամաների տոնը, ջրոցին…
Ու իրար հերթ չտալով տարբեր կողմերից բացականչում են երեխաներն իրենց ծանոթ տոների անունները։
— Իսկ դուք լսե՞լ եք գուլպիկատոնի մասին, — հարցնում եմ ես։
— Այդպիսի տոն չկա, — վստահ ասում է Արթուրը։
— Դ’ե, որ չկա, եկե’ք մենք ստեղծենք` ռոդարիական գուլպիկատոն։
— Իսկ ո՞նց են տոն ստեղծում։
— Օրինակ, գուլպիկատոնի համար մեզ պետք կգա լավ ուրախ տրամադրություն և մի քանի զույգ գուլպա։
—  Հա, հա, հա, — ծիծաղում են, — առանց փուչիկ տոն չի լինի:
— Ես ձեզ վստահեցնում եմ, որ կլինի։ Վաղը յուրաքանչյուրդ մեկ զույգ գունավոր, գեղեցիկ գուլպա կբերե’ք և կտեսնե’ք, թե ինչ տոն կստեղծենք։

Շարունակել կարդալ “Գուլպիկատոն”

Ռոդարիական մարզական խաղեր

Screenshot_20240414_194249_Gallery

Մարմնամարզական հմտությունների ստուգատեսի ընթացքում երեխաների մոտ զարգանում է արագ կողմնորոշվելու ունակությունը, զույգով, խմբով աշխատելու հմտությունը, կենտրոնանում է ուշադրությունը, ձեռք է բերում արագաշարժություն։

Շարունակել կարդալ “Ռոդարիական մարզական խաղեր”

«Աղայան+Ռոդարի» (Նախագիծ)

Screenshot_20230930_225125_Pinterest

Տևողությունը՝  01.03 — 29.03
Մասնակիցները՝ Քոլեջի 5-6 տարեկաններ
Նպատակը՝   Աղայանի և Ռոդարիի մանկական ստեղծագործությունների քննարկում, ծանոթացում
Խնդիրները՝ զարգացնել

  • բանավոր խոսքը,
  • երևակայությունը,
  • ստեղածագործականությունը։

Շարունակել կարդալ “«Աղայան+Ռոդարի» (Նախագիծ)”

Մարզական, ռոդարիական առավոտ

Screenshot_20240121_221217_Gallery

Գաղտնիք չէ, որ երեխաներն անընդհատ շարժման մեջ են և չեն կարող նստած ու հանգիստ առօրյա ունենալ։ Առավոտյան նախավարժանքը, մարզումները, գլուխկոնծիները, վազքը, ցատկը մեր առօրյայի անբաժան և հիմնական մասն են կազմում։ Հետաքրքիր, մարզական, ռոդարիական խաղերին մեծ ոգևորությամբ են սաները մասնսկցում։ Մեկը մյուսին հերթ չտալով, ուրախ ճիչերով ու ծափերով խաղում են, ցակում ու գլորում։

Շարունակել կարդալ “Մարզական, ռոդարիական առավոտ”

«Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով». մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատես

20230330_111954

Գարնանային պայծառ օր է, և «Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով» մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատեսը որոշեցինք անցկացնել դրսում։

Օրվա նկարաշարն` այստեղ

Երեխաների հետ միասին ընտրեցինք երկու հեքիաթ. «Արևի ճառագսյթները» և «Ոչ մի բանից մարդուկը»։ Երեխաները ծանոթ էին հեքիաթներին, բայց որոշեցինք հեքիաթները խառնել, նոր հերոսներ ավելացնել։ Սկզբում, արևի ճառագայթներն արթնացրեցին այն կենդանիներն, որոնց մասին ոտանավորներ գիտեինք (շուն, փիսիկ, աքաղաղ, մեղու…)

Շարունակել կարդալ “«Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով». մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատես”

Ոչ մի բանից մարդուկը

20230124_095414

Ջ. Ռոդարիի «Ոչ մի բանից մարդուկը»  ստեղծագործությունը պատմելուց հետո, երեխաներն սկսեցին իրենց պատկերացնել մարդուկի դերում ու թե ինչեր կանեին։
֊ Ծաղիկներն անտեսանելի լինեին, որ ոչ ոք չտեսներ, չպոկեր, չվնասեր…
֊Աղբն անտեսանելի լիներ, որ աղբանոցը մաքուր լիներ…

Շարունակել կարդալ “Ոչ մի բանից մարդուկը”

«Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով». մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատես

received_1332590107209670

Ստուգատեսի համար ընտրեցինք երեք հեքիաթ.

Ընթացում սովորողները նկարեցին, պատմեցին, իրականացրեցինք բնագիտական փորձ` հալեցրեցինք շոկոլադը, երեխաները մատիկներով գրեցինք տառեր և նկարեցին շոկոլադե ճանապարհ։

Շարունակել կարդալ “«Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով». մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատես”

Ջրային «չինգաչունգ»

Ամառին շոգ ու արևոտ օրերը դժվար է պատկերացնել առանց ջրի ու ջրային խաղերի։ Իհարկե, պահպանելով հիգիենայի բոլոր կանոնները (մաքուր ջուր, անհատական ափսեներ, թասիկներ, բաժակներ) կազմակերպում ենք տարբեր ու հետաքրքիր խաղեր։

Երեխաների սիրելի «չինգաչունգ» խաղը փորձեցինք դարձնել հետաքրքիր ու ջրառատ պարտվողը գլուխն ընկղմում էր ջրով լի ափսեի մեջ։ Շատ ուրախ խաղ ստավեց ` թաց ու ծիծաղկոտ դեմքեր, ափսեները մեջ ջրային բլթբլթոցներ, ուրախ ու բարձր ճիչեր։

Շարունակել կարդալ “Ջրային «չինգաչունգ»”

Պտպտիկ

Պարտեզիկների համար ցանկացած իր կարող է դառնալ խաղալիք, ռոդարիական խաղի մի փոքրիկ մասնիկ։

֊Դե՛, հիմա ասեք, ինչի՞ համար է սեղանը կամ մատիտը։

֊Մատիտով նկարում են,֊ բարձր ու ուրախ ասում են պարտեզիկները։

֊Սեղանի վրա ճաշիկ ենք ուտում։

֊Սեղանի մոտ նստում ու նկարում ենք։

֊Իսկ եթե սեղանով ու մատիտներով ինքնաշեն խաղ պատրաստե՞նք ։

֊Համաձայն ենք,֊միաձայն ասացին պարտեզիկներն ու անցանք գործի։

Շատ ուրախ ու հավես խաղ ստացվեց, որը երեխայի մոտ զարգացնում է կենտրոնացումը, շուտ կողմնորոշվելու կարողությունը։

֊Էս խաղը, ոնց որ պտպտիկ լինի, մատիտները պտպտում են,֊ բացահայտեց Էդգարը, ու որոշեցինք խաղի անունը Պտպտիկ դնել։