Գուլպիկատոն

20240418_105505

— Ի՞նչ տոներ գիտեք։
— Նոր տարի, իմ ծնունդի օրը, մամաների տոնը, ջրոցին…
Ու իրար հերթ չտալով տարբեր կողմերից բացականչում են երեխաներն իրենց ծանոթ տոների անունները։
— Իսկ դուք լսե՞լ եք գուլպիկատոնի մասին, — հարցնում եմ ես։
— Այդպիսի տոն չկա, — վստահ ասում է Արթուրը։
— Դ’ե, որ չկա, եկե’ք մենք ստեղծենք` ռոդարիական գուլպիկատոն։
— Իսկ ո՞նց են տոն ստեղծում։
— Օրինակ, գուլպիկատոնի համար մեզ պետք կգա լավ ուրախ տրամադրություն և մի քանի զույգ գուլպա։
—  Հա, հա, հա, — ծիծաղում են, — առանց փուչիկ տոն չի լինի:
— Ես ձեզ վստահեցնում եմ, որ կլինի։ Վաղը յուրաքանչյուրդ մեկ զույգ գունավոր, գեղեցիկ գուլպա կբերե’ք և կտեսնե’ք, թե ինչ տոն կստեղծենք։

Շարունակել կարդալ “Գուլպիկատոն”

Աղայանական

IMG-20240414-WA0002

֊Աղայան պապիկ, ծնուդդ շնորհավոր։

Առավոտյան ընդհանուր պարապմունքն այսօր աղայանական էր։ Երեխաների հետ երգեցինք ամենահայտնի ,,Արև, արևը,, ու շարունակեցինք աղայանական ասիկներով ու բառախաղերով։

Սաթեն Գևորգյանի ուղիղ եթերները` (1) , (2)

Շարունակել կարդալ “Աղայանական”

«Աղայան+Ռոդարի» (Նախագիծ)

Screenshot_20230930_225125_Pinterest

Տևողությունը՝  01.03 — 29.03
Մասնակիցները՝ Քոլեջի 5-6 տարեկաններ
Նպատակը՝   Աղայանի և Ռոդարիի մանկական ստեղծագործությունների քննարկում, ծանոթացում
Խնդիրները՝ զարգացնել

  • բանավոր խոսքը,
  • երևակայությունը,
  • ստեղածագործականությունը։

Շարունակել կարդալ “«Աղայան+Ռոդարի» (Նախագիծ)”

Աղայան+Ռոդարի (ամփոփում)

20220905_114629

Մի արևածաղկի պատմություն

20230418_124138

Քոլեջի 5֊6 տարեկանների օրը միշտ հագեցած է հետաքրքիր գործունեություններով, աշխատանքներով, խաղերով ու պատմություններով։ Այսօր մի հետաքրքիր խաղ խաղացինք`  «Մեկ տող` ես, մեկ տող` դու» ։ Ասեցինք, պատմեցինք, ու հետաքրքիր պատմություն ստացվեց արևածաղկի մասին։ Իսկ վերջում պլաստիլինից պատրաստեցինք մեր պատմության գեղեցիկ արևածաղիկին։

Շարունակել կարդալ “Մի արևածաղկի պատմություն”

Շրջիկ թատրոն

received_416170880530162

Աղայան+Ռոդարի նախագծի շրջանակներում, այսօր 5 տարեկանները քոլեջի 2֊4 տարեկանների խմբում էին։ Միասին պատմեցինք Ղ.Աղայանի Կամակոր այծերը ստեղծագործությունը, երգեցինք, դարձրեցինք շիլաշփոթ պատմություն։

Շարունակել կարդալ “Շրջիկ թատրոն”

Ռոդարին մեր առօրյայում

20230331_093112

20-րդ դարի իտալացի մանկագիր Ջաննի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» ձեռնարկը շատ մեծ օգնություն է մանկավարժներին։ Այն օգնում է ավելի ստեղծագործ ու հետաքրքիր հնարքներով իրականացնել ուսումնական գործընթացը։ Ռոդարիական նախագծեր իրականացնելիս` օգտակար է նաև Մարիետ Սիմոնյանի «Շարադրանք ըստ Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» մշակումը։

Շարունակել կարդալ “Ռոդարին մեր առօրյայում”

«Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով». մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատես

20230330_111954

Գարնանային պայծառ օր է, և «Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով» մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատեսը որոշեցինք անցկացնել դրսում։

Օրվա նկարաշարն` այստեղ

Երեխաների հետ միասին ընտրեցինք երկու հեքիաթ. «Արևի ճառագսյթները» և «Ոչ մի բանից մարդուկը»։ Երեխաները ծանոթ էին հեքիաթներին, բայց որոշեցինք հեքիաթները խառնել, նոր հերոսներ ավելացնել։ Սկզբում, արևի ճառագայթներն արթնացրեցին այն կենդանիներն, որոնց մասին ոտանավորներ գիտեինք (շուն, փիսիկ, աքաղաղ, մեղու…)

Շարունակել կարդալ “«Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով». մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատես”

Ոչ մի բանից մարդուկը

20230124_095414

Ջ. Ռոդարիի «Ոչ մի բանից մարդուկը»  ստեղծագործությունը պատմելուց հետո, երեխաներն սկսեցին իրենց պատկերացնել մարդուկի դերում ու թե ինչեր կանեին։
֊ Ծաղիկներն անտեսանելի լինեին, որ ոչ ոք չտեսներ, չպոկեր, չվնասեր…
֊Աղբն անտեսանելի լիներ, որ աղբանոցը մաքուր լիներ…

Շարունակել կարդալ “Ոչ մի բանից մարդուկը”

Աղայանական ընթերցումներ

Կրթահամալիրի կրտսեր դպրոցների բոլոր խմբերն առավոտյան սկսեցին Աղայանական ֆլեշմոբով։

Քոլեջի 5֊6 տարեկաններն էլ միացան ֆլեշմոբին և Աղայան մեծ մանկավարժին ասացին.

֊Տոնդ շնորհավոր, Աղայան պապիկ։