Դդմի օգտակար հատկությունները, ուսումնասիրություն, կերպարներ

IMG-20240131-WA0007

Երեխաները սիրում են փորփրել, գտնել, չափել, համտեսել։ Ընկեր Հասմիկի հետ խոսեցին դդումի օգտակար հատկությունների մասին, ուսումնասիրեցին, համտեսեցին և գեղեցիկ կերպարներ պատրաստեցին։

Շարունակել կարդալ “Դդմի օգտակար հատկությունները, ուսումնասիրություն, կերպարներ”

Դդմախաղ, շնչառական խաղ

Screenshot_20240129_212048_Gallery

Շարունակում ենք դդմախաղերը։ Այս անգամ էլ խաղացինք շնչառական խաղ` փոքրիկ գնակները փչում ենք այնպես, որ անցնի երկու դդումի միջով։ Շա՜տ զվարճալի խաղ ստացվեց, երեխաները մեծ դժվարությամբ թողեցին խաղը և գնացին ճաշելու։

Շարունակել կարդալ “Դդմախաղ, շնչառական խաղ”

Հե՜յ, ջան, ղափամա

48752243523_41ad97b291_k28129

Հեյ ջան ղափամա
Հեյ ջան ղափամա,
Համով-հոտով ղափամա
Հեյ ջան ղափամա,
Յուղը մ,եջը ղափամա,
Մեղրը մեջը ղափամա,
Բրինձը մեջը ղափամա,
Չամիչը մեջը ղափամա,
Չիրը մեջը ղափամա…

Երգով, խաղով, ուրախ տրամադրությամբ պատրաստեցինք ամենահամեղ ղափաման։

Շարունակել կարդալ “Հե՜յ, ջան, ղափամա”

Դդումով ջեմ

varene-iz-tykvy-s-limonom

Այս շրջանում մեր բոլոր գործունեությունների առանցքում դդումն է։ Որ անկյունում նայես` դդում է. երեխաները գլորում են, պտտում, փորձում են բարձացնել, տարբեր խաղեր են հորինում, կերպարներ են պատրաստում, ուսումնասիրում են և իհարկե, խոհանոցային գործունեություններ են իրականացնում։ Բարձրացնելու ու գլորելու փորձերից հետո, որոշ դդումներ ճաքեցին ու ջարդվեցին, և մենք որոշեցինք դդումով համեղ ջեմ պատրաստել։

Շարունակել կարդալ “Դդումով ջեմ”

Ձմեռային դդմախաղեր

IMG-20240125-WA0003

Դուք կարծո՞ւմ եք, որ դդումը միայն բանջարեղեն է, հարուստ վիտամիններով և միներալներով։ Ո’չ։ Դդումը սեբաստացի 5֊6 տարեկանների ձեռքին դառնում է մարզագույք կամ խաղալիք։ Իսկ լավ խաղից, մարզումներից, գլորիկներից ու պահմտոցիից հետո, դդումները վեր են ածվում թխիկի, ջեմի, ղափամայի։

Շարունակել կարդալ “Ձմեռային դդմախաղեր”

Դդմախաղեր

20240123_102329

Կրթահամալիրում դդմատոն է. դդումով թխիկ, դդումով կոտլետ, դդումով ջեմ, իսկ երեխաների համար` հետաքրքիր ու հավես մարզագույք ու խաղալիք։

Շարունակել կարդալ “Դդմախաղեր”

Մարզական դդմախաղեր

20240123_102329

Օրը՝  23.01.2024
Ժամը՝  11։00
Անցկացման վայրը՝ 
Քոլեջ
Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Էլյա Գրիգորյան, Անահիտ Գրիգորյան, , Իրինա Սարգսյան, Սոնա Ավետիսյան

Շարունակել կարդալ “Մարզական դդմախաղեր”

Որտե՞ղ է թաքնվել դդումը

20230123_100019

Այս շրջանում դդմախաղերը մեր առօրյայից անբաժան են։ Տարբեր խաղեր, հետաքրքիր իրարանցում, մեկ էլ տեսանք` դդումները թաքնվել են։ Է’լ աջ ու ձախ գնացինք, է’լ առաջ եւ հետ, է’լ պահարանները փորփրեցինք, մինչև գտանք չարաճճի դդումներին։

Շարունակել կարդալ “Որտե՞ղ է թաքնվել դդումը”

«Դդմագովք»

20230123_100019

Ժամանակահատված՝ 08.01 ֊ 26.01
Ամփոփումը՝ 01.02 (Ղափամայի ծես)
Անցկացման վայրը՝ 5-6 տարեկանների խմբասենյակում, ընտանիքում
Մասնակիցներ՝ Քոլեջի 5-6 տարեկաններ Պատասխանատուներ` Էլյա Գրիգորյան, Սոնա Ավետիսյան

Նպատակն ու խնդիրները՝

  • Դդմի մասին տեղեկությունների ձեռքբերում
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում, մասնակցություն

Ընթացքը՝

  • Դդմախաղեր
  • Դդումուտոցի
  • Դդումով թխիկ
  • Դդումով ջեմ
  • Ձնաթաթախ դդմագլոր
  • Կերպարներ դդումից
  • Դդումի կորիզահան
  • Դդումի կորիզի ուսումնասիրություն
  • Դդմի կորիզ֊խաղ
  • Դդումի ուսումնասիրություն
  • Մեդիադդումիկներ
  • Դդմային պատմություններ
  • Ղափամայի օր

Արդյունքները կհրապարակվի մեր դասարանական բլոգում։