Էս էն առավոտն է

Screenshot_20240220_152639_Facebook

Էս էն առավոտն է, որ սկսեցինք Թումանյանի ստեղծագործություններով։ Քոլեջի ներքին բակում մեծ շրջան կազմեցին նախակրթարանի սաները և օրը նշանավորեցին թումանյանական ասիկներով, երգերով ու հեքիաթներով։

Շարունակել կարդալ “Էս էն առավոտն է”

Ձմեռային դդմախաղեր

IMG-20240125-WA0003

Դուք կարծո՞ւմ եք, որ դդումը միայն բանջարեղեն է, հարուստ վիտամիններով և միներալներով։ Ո’չ։ Դդումը սեբաստացի 5֊6 տարեկանների ձեռքին դառնում է մարզագույք կամ խաղալիք։ Իսկ լավ խաղից, մարզումներից, գլորիկներից ու պահմտոցիից հետո, դդումները վեր են ածվում թխիկի, ջեմի, ղափամայի։

Շարունակել կարդալ “Ձմեռային դդմախաղեր”

Ձմեռային ուրախ պարտեզ

IMG-20240125-WA0002

Վերջապես… Այո, վերջապես ձյուն եկավ, այնքա՜ն երկար էինք սպասել, որ հետաձգեցինք բոլոր նախագծերն ու անելիքները և վեյելեցինք ձմեռային ուրախ պարտեզը։

Շարունակել կարդալ “Ձմեռային ուրախ պարտեզ”

Սպասում ենք գարնան հյուրերին` թռչուններին

20230217_094810

Տիմուրն ու հայրիկը թռչունների համար գեղեցիկ բույն էին պատրաստել։

Առավոտյան Քոլեջի պարտեզում եռուզեռ էր։ Խմբի հայրիկների, քոլեջի պարտիզպանի հետ ուսումնասիրեցինք տարածքը, գտանք հարմար ծառ, կախեցինք բույնը, կերամանի մեջ կուտ լցրեցինք հյուր եկող թռչունների համար։ Հուսանք, թռչունները կհավանեն մեր ուրախ ու գեղեցիկ պարտեզը և կբնակվեն մեզ մոտ։

Շարունակել կարդալ “Սպասում ենք գարնան հյուրերին` թռչուններին”

Ուսումնական ճամփորդություն դեպի Պլանետարիում

20230126_105516

Բնագիտատեխնիկական ստուգատեսի»  շրջանակում այցելեցինք Պլանետարիում: Դիտեցինք երկու ուսումնական մուլտֆիլմ` «Արևից այն կողմ», «Մոգական մոլորակը», որոնք պատմեցին տիեզերքի, արեգակնային համակարգի մասին:

Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն դեպի Պլանետարիում”

Ընկուզախաղեր (Մաս 3)

20230125_113057

Հավես աշխատանք, հետաքրքիր, ստեղծագործական խաղ֊զբաղմունք էկոլոգիապես մաքուր և բնական <<լեգոներով>>։

Համագործակցային աշխատանք Մարինե Մկրտչյանի հետ։

Նկարաշարը տե՛ս այստեղ

Ինքնագլորներով մարզական ստուգատես

1674408566842

«Հունվարիկ» ֊ի երկրորդ ստուգատեսը մարզական է (Մարզական ստուգատես), որի ընթացքում 5֊6 տարեկանները ցուցադրեցին ինքնագլոր վարելու հմտությունները։

Շարունակել կարդալ “Ինքնագլորներով մարզական ստուգատես”

Տիեզերք (Արեգակնային համակարգ)

Դավիթ_Կարապետյան_Մոլորակ

Կրթահամալիրում մեկնարկել է բնագիտական ստուգատեսը և մենք որոշեցինք ծանոթանալ տիեզերքին, արեգակնային համակարգի 8 մոլորակներին , արևին ու լուսնին։

Նայեցինք տեսաֆիլմը և սկսեցինք paint նկարչական խմբագրի օգնությամբ` նկարել մեր պատկերացրած տիեզերքը։

Շարունակել կարդալ “Տիեզերք (Արեգակնային համակարգ)”

Հետազոտող մոխրոտիկները

1674409134497

Մեր բնագետիկ֊ հետազոտողները խառնված հատիկեղենը առանձնացրեցին, ապա թաց բամբակի վրա դրեցին, թաց անձեռոցիկով ծածկեցին ու ամեն օր հետևում են ընթացքին։ Առաջին օրը լոբիները պոկվել էին, երկրորդ օրը անձեռոցիկի եզրերը կարմիր լոբու գույնից գունավորվել էին…

Շարունակում ենք հետևել ծլելու ընթացքին

Շարունակել կարդալ “Հետազոտող մոխրոտիկները”

Բարեկենդան

20220224_133825

Մտանք ի Բարեկենդան,
Կերթանք ի Զատիկ

Ազգային երգ ու պարով, դիմակներով ու ծիասական տիկնիկներով Քոլեջի 5 տարեկաններն իրականացրեցին Բարեկենդանի ծեսը։

Բարեկենդան օրե՜ր են, 
Խելքս գլխես կորե՜լ է…
Ձեզ Բարեկենդան, 
Մեզ բարի Զատիկ…

Շարունակել կարդալ “Բարեկենդան”