Ակվարիում

20240122_122921

Բնագիտական ստուգատեսի ընթացքում այցելեցինք ջերմոց֊լաբորատորիա, կերակրեցինք կենդանիներին, ուսումնասիրեցինք ձկներին, ակվարիումի մյուս բնակիչներին։

Այնուհետև, փորձեցինք պլաստիլինց պատրաստել ակվարիում` իր գեղեցիկ ու գունավոր բնակիչներով։

Շարունակել կարդալ “Ակվարիում”

Սերմնացան, ուսումնասիրություն, չափումներ

20240122_095541

Մեր բնագետիկ֊ հետազոտողները խառնված հատիկեղենը առանձնացրեցին, բամբակի վրա դրեցին և ջրեցին, որ հատիկեղենը ծիլ տա։ Ամեն օր հետևելու ենք ընթացքին։ Հետաքրքիր է, թե որ սերմը քանի օր հետո կծլի։

Շարունակել կարդալ “Սերմնացան, ուսումնասիրություն, չափումներ”

Դդմի օգտակար հատկությունները, ուսումնասիրություն, կերպարներ

IMG-20240131-WA0007

Երեխաները սիրում են փորփրել, գտնել, չափել, համտեսել։ Ընկեր Հասմիկի հետ խոսեցին դդումի օգտակար հատկությունների մասին, ուսումնասիրեցին, համտեսեցին և գեղեցիկ կերպարներ պատրաստեցին։

Շարունակել կարդալ “Դդմի օգտակար հատկությունները, ուսումնասիրություն, կերպարներ”

Իմ թաղարը

Screenshot_20240120_234241_Chrome

Բնագիտական ստուգատեսի շրջանակներում քոլեջիկներն ցանում են ծաղկի սերմեր, խնամում, ջրում ու փխրեցնում են… Իսկ թաղարները, որոնք սիրով խնամում են, իրենց ամանորյա նվերն էր։

Շարունակել կարդալ “Իմ թաղարը”

Մի ակվարիումի պատմություն

1675174715872

Այսօր երեխաների հետ խոսում էինք ձկներից, ձկների տեսակներից։ Անին ասաց, որ տանը ակվարիում ունի ու ձուկ է պահում։ Երեխաներն սկսեցին ավելի շատ հետաքրքրվել.

֊Ի՞նչ են ուտում, ինչպե՞ս են լողում, որտե՞ղ են քնում…

Համացանցից հետաքրքիր տեսաֆիլմ գտանք, դիտեցինք և սկսեցինք մեր ակվարիումները պատրաստել։

Շարունակել կարդալ “Մի ակվարիումի պատմություն”

Բնագիտական ստուգատես (Փաթեթ)

20230127_093127

Բնագիտական ստուգատես (նախագիծ)

Հետազոտությունը շարունակվում է, օր 11

20230127_094116

Օրեր շարունակ հետևում ենք մեր սերմերին և պարզեցինք, որ

  • Ոսպը շատ շուտ է ծլում ու արագ աճում
  • Լոբու տարբեր տեսակներ տարբեր ժամանակահատվածում են ծլում և աճում
  • Եգիպտացորենը ամենաուշն է ծլում և շատ դանդաղ է աճում

Նկարաշարն` այստեղ։

Ուսումնական ճամփորդություն դեպի Պլանետարիում

20230126_105516

Բնագիտատեխնիկական ստուգատեսի»  շրջանակում այցելեցինք Պլանետարիում: Դիտեցինք երկու ուսումնական մուլտֆիլմ` «Արևից այն կողմ», «Մոգական մոլորակը», որոնք պատմեցին տիեզերքի, արեգակնային համակարգի մասին:

Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն դեպի Պլանետարիում”

Ուսումնական ճամփորդություն դեպի Պլանետարիում

20230116_112957

«Բնագիտատեխնիկական ստուգատեսի»  շրջանակում այցելություն Պլանետարիում: Դիտելու ենք երկու ուսումնական մուլտֆիլմ, որոնք պատմելու են տիեզերքի, արեգակնային համակարգի մասին:

Օրը՝ հունվարի 26
Մեկնում՝ 10:15
Վերադարձ՝ 13:00
Մասնակիցներ՝ Քոլեջի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝  Էլյա Գրիգորյան, Անահիտ Մարգարյան

Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն դեպի Պլանետարիում”

Հատիկեղենն սկսել է ծլել, օր 5֊րդ

Շարունսկում ենք ուսումնասիրությունը։ Երրորդ օրը ոսպն սկսեց ծլել, լոբիները մեծացան ու պրկվեցին, իսկ եգիպտացորենի մոտ փոփոխություն չնկատեցինք։ Հինգերորդ օրը ոսպի ծլերն սկսեցին կանաչել, լոբու տարբեր տեսակներ ծլեցին, մեկ֊ երկու ծիլ էլ եգիպտացորենի հատիկների վրա նկատվեց։