Ընթերցարան թափոններից

20240426_111901

Երեխաների հետ խոսեցինք աղբ թափելու, միջավայրն աղտոտելու, բնությունը չսիրելու մասին, խոսեցինք նաև աղբի վերամշակման մասին և որոշեցինք, որ կարող ենք տարբեր պիտակներից ընթերցարան պատրաստել։

Շարունակել կարդալ “Ընթերցարան թափոններից”

Ընթերցողական թափառումներ

20240426_111901

Սովորողները շրջեցին Քոլեջի հարակից բակերում, այգիներում, կարդացին այն ամենն, ինչ գրված տեսան իրենց շուրջ՝ շենքերի հասցեներ, խանութների անվանումներ, հայտարարություններ և այլն:

Շարունակել կարդալ “Ընթերցողական թափառումներ”

Սովորում ենք խաղալով

20240416_115725

Ծեփագործունեությունը երեխաների սիրելի գործունեության ձևերից է։ Շատ են սիրում ստեղծագործել։ Իսկ այսօր փորձեցինք բառեր կազմել ու ծեփել։ Երեխաներից յուրաքանչյուրն իր համար բառ ընտրեց ու սկսեց ստեղծագործել։ Բառերը ծեփելուց հետո սկսեցին ծեփել բառերի պատկերները։ Շատ գեղեցիկ ու գունավոր աշխատանքներ ստացվեցին։

Շարունակել կարդալ “Սովորում ենք խաղալով”

Տեխնոայբբենարան֊ տառթխիկ (ամփոփում)

20230530_132800

Ամփոփում ենք Տեխնոայբբենարան նախագագիծը։ Մեր 6 տարեկաններն արդեն տառաճանաչ են, կարողանում են կարդալ,մուքագրել բառեր, փոքրիկ նախադասություններ։ Նախագիծն ամփոփեցինք տառթխիկով, երեխաները խմորից իրենց անվան առաջին տառերը թխեցին։ Աշխատանքը շատ հետաքրքիր էր. ալյուրոտ մռութիկներ, խմորոտ թաթիթկնր, իսկ թխվածքաբլիթի անուշ բույրը, հը՜մ…

Շարունակել կարդալ “Տեխնոայբբենարան֊ տառթխիկ (ամփոփում)”

Տեխնոայբբենարան֊ չղջիկ

20230512_130223

Այս շաբաթվա ընթացքում ծանոթանում ենք չղջիկ բառի անծանոթ տառերին։
֊ Հիմա, եկե’ք միասին հիշենք «չ»  տառով սկսվող բառեր։
֊Չիպս։
Գրեթե բոլորը միաբերան չիպս ասացին։
Սկսեցինք խոսել չիպսի վնասակարության մասին. բայց բոլորը սիրում են չիպս։ Ի՞նչ անենք։ Որոշեցինք լավաշից օգտակար չիպս պատրաստել։ Մանր կտորների բաժանեցինք, համեմեցինք, ջեռոցի մեջ չուրացրեցինք ու… սկսեցինք չիպսաբառեր կազմել։

Օրվա նկարաշարը տե՛ս այստեղ

Շարունակել կարդալ “Տեխնոայբբենարան֊ չղջիկ”

Տեխնոայբբենարան ֊ ժամացույց, օրացույց

20230502_130148

Շաբաթվա ընթացքում սովորեցինք, որ ժամացույցի վրա 12 թիվ կա, երկու սլաք` երկար ու կարճ. երկարը րոպեն է ցույց տալիս, կարճը` ժամը։

Օրացույցի վրա շարքերով գրված թվեր են, որոնք ցույց են տալիս ամսվա, շաբաթվա, աշխատանքային և ոչ աշխատանքային օրերը։

Շարունակել կարդալ “Տեխնոայբբենարան ֊ ժամացույց, օրացույց”

Տեխնոայբբենարան֊լեգոբառեր

20230426_113614

Դուք կարծում եք, որ լեգոները միայն խաղալու համա՞ր են, շտապեմ ասել, որ ոչ, մենք լեգոներով փորձում ենք նոր բառեր կազմել։ Ինչպե՞ս։ Դիտե’ք տեսանյութը։

Շարունակել կարդալ “Տեխնոայբբենարան֊լեգոբառեր”

Տեխնոայբբենարան֊ Պապն ու շաղգամը

1682171132025

Շարունակում ենք սովորել խաղալով։ Այս շաբաթ ծանոթացանք պապն ու շաղգամը բառախմբի տառերին, ստեղծեցինք և խաղացինք հետաքրքիր խաղ։

Շարունակել կարդալ “Տեխնոայբբենարան֊ Պապն ու շաղգամը”

Զատկատառեր

20230404_100821

Վստահ եմ, որ թռչնատառերի մասին լսել եք։ Քոլեջիկները հնարամիտ են ու նրանց երևակայությունը չափ ու սահման չունի. վերցրեցին ու ստեղծեցին զատկատառեր…

Շարունակել կարդալ “Զատկատառեր”