Գուլպիկատոն

20240418_105505

— Ի՞նչ տոներ գիտեք։
— Նոր տարի, իմ ծնունդի օրը, մամաների տոնը, ջրոցին…
Ու իրար հերթ չտալով տարբեր կողմերից բացականչում են երեխաներն իրենց ծանոթ տոների անունները։
— Իսկ դուք լսե՞լ եք գուլպիկատոնի մասին, — հարցնում եմ ես։
— Այդպիսի տոն չկա, — վստահ ասում է Արթուրը։
— Դ’ե, որ չկա, եկե’ք մենք ստեղծենք` ռոդարիական գուլպիկատոն։
— Իսկ ո՞նց են տոն ստեղծում։
— Օրինակ, գուլպիկատոնի համար մեզ պետք կգա լավ ուրախ տրամադրություն և մի քանի զույգ գուլպա։
—  Հա, հա, հա, — ծիծաղում են, — առանց փուչիկ տոն չի լինի:
— Ես ձեզ վստահեցնում եմ, որ կլինի։ Վաղը յուրաքանչյուրդ մեկ զույգ գունավոր, գեղեցիկ գուլպա կբերե’ք և կտեսնե’ք, թե ինչ տոն կստեղծենք։

Էլ խաղացինք, էլ նկարեցինք, զույգերը գտանք, գուլպաները հագնել֊հանելու մրցույթ կազմակերպեցինք, գուլպիկները երգեցին, պարեցին…
Հետաքրքրե՞ց։ Դիտե’ք տեսանյութերի շարքը։


This slideshow requires JavaScript.