«Զատկական խոհանոց». խոհանոցային գործունեության ստուգատես

20220401_114758

Օրը՝ 25.03.2024
Վայրը՝ Քոլեջ
Մասնակիցներ՝ Քոլեջի  5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Էլյա Գրիգորյան, Սոնա Ավետիսյան
Նպատակը՝ Ծանոթացում զատկական ծիսական խոհանոցին, զատկական ուտեստների պատրաստում-ներկայացում:

Խնդիրները՝

  • ներկայացնել ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ մթերքները
  • ինքնուրույնության, ինքնասպասարկման դրսևորում
  • հաշվարկ, չափումներ, համեմատություններ կատարելու կարողությունների դրսևորում

Ընթացքը.

Նախապես ընտրում ենք, թե զատկական որ կերակրատեսակն ենք պատրաստելու, ի՞նչ բաղադրիչներ ենք օգտագործելու, յուրաքանչյուրից որքա՞ն է հարկավոր: Այնուհետև 5֊6 տարեկանները հագնում են իրենց աշխատանքային գոգնոցները, խոհանոց-լաբորատորիան նախապատրաստում են զատկական ուտեստներ պատրաստելու համար և սկսում են գործունեությունը։ Ընթացքում պատմում են, թե ի՞նչ գիտեն Զատիկի տոնի մասին, ի՞նչ ուտեսներ են դրվում զատկական սեղանին և այլն: Պատրաստման ընթացքն ուղեկցվում է զատկական երգերով, զատկական ասիկներով: Տարբեր հարց ու պատասխանի օգնությամբ սովորողը պատմում է, թե որ բաղադրիչից հետո որը պետք է ավելացնի: Ձևավորման ընթացքն ուղեկցվում է բարեմաղթանքներով:

Զատկական կերակուրներ

  • Ոսպով թաբուլե. անհրաժեշտ բաղադրիչները՝ խաշած ոսպ, կանաչ սոխ, համեմ, աղացած կարմիր պղպեղ+տոմատի մածուկ, աղ, սև պղպեղ, լիմոնի աղ, ձիթայուղ

Զատկական ասիկներ

  • Տի˜զ- տի˜զ, Ակլատիզ,
    Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
    Պասը գնաց, Զատիկն եկավ,
    Այծն էլ խոտը կերել է:
  • Զատկեզատի՜կ է, նավակատի˜կ է, չամչե հատի˜կ է:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ։

Զատկական երգեր

  • Գնացեք, տեսեք
  • Զարկ բոլոճիկ
  • Կարկաչա
  • Օր պար, ճոր պար
  • Խնկի ծառը ծաղկել է

Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում: