Քոլեջում Բարեկենդանի շրջայց է

20240213_094157

Բարեկենդանի անբաժանելի մասն է դիմակավորումը։ Հնում երեխաները հաճախ ալյուր էին քսում իրենց երեսին, այծի մազից մորուք դնում, մորթիների շորերի մեջ փաթաթվում և, ձեռքին երկար ձող կամ ակիշ բռնած, մտնում էին տներ՝ վախեցնելով տոնախմբության մասնակիցներին։ Արտաքինը պետք է հնարավորինս ծիծաղաշարժ լիներ։ Դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ ներկում մրով, ալյուրով ու ածուխով։ Վերջում տանտիրոջից մի ընծա էր ստանում և հեռանում։

Մեր սաներն էլ կերպարանափոխվեցին, խմբից խումբ անցան, լսարանից լսարան, խանգարեցին, ուրախացրեցին, երգեցին ու քաղցրավենիքով բեռնված սկուտեղով` վերադարձան խմբասենյակ։

Շարունակել կարդալ “Քոլեջում Բարեկենդանի շրջայց է”