Բարեկենդան օրեր է, խելքը գլխես կորել է…

20240207_132237

Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ազգի կողմից այն ընկալվում էր որպես ամենաազգային տոն, անվանում էին նսև «հայոց ազգի օրեր», նշվում էր կերուխումով, մասսայական խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով։

Կարևոր խաղերից էր դիմակախաղը։ Գյուղի երեխաներն աղմուկով, երգով, թմբուկով տներն էին մտում: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը` մեծի, երբեմն` ծաղրածուի: Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: 

Դիմակախաղին պատրաստվում ենք նաև մենք, տարբեր թափոններից պատրաստում ենք ծիծաղաշարժ ու գունավոր դիմակներ։

Շարունակել կարդալ “Բարեկենդան օրեր է, խելքը գլխես կորել է…”