«Թումանյանական տիկնիկներ». տեխնոլոգիական ստուգատես

20240209_115228

Սովորողների տեխնոլոգիական-ստեղծագործական գործունեության ստուգատեսի ընթացքում ստեղծեցինք թումանյանական ստեղծագործությունների հերոսներ։ Սովորողները ներկայացրեցին իրենց ձեռք բերած տեխնոլոգիական հմտությունները։ Զարգացրեցին ստեղծագործական երևակայությունը, թատրոն-խաղի միջոցով` բանավոր խոսքը, խմբով աշխատելու կարողությունները

Սովորողները ստվարաթղթի ու թելերի թափոններից պատրաստեցին շան ու կատվի գեղեցիկ կերպարներ, վերհիշեցին թումանյանական ստեղծագործությունները։