Հանդիպում Աննա Օհանյանի հետ

Յուրաքանչյուր չորեքշաբթի հանդիպում ենք կրթահամալիրի հատուկ մանկավարժ Աննա Օհանյանի հետ։ Միասին կատարում ենք լեզվական վարժություններ, փորձում ենք ճիշտ արտաբերել հնչյունները, խաղում ենք տարբեր խաղեր։ Այս շաբաթ փորձեցինք տարբերել երգեցիկ ձայները, սովորեցինք ձայներն արտաբերելիս` շուրթերի ճիշտ ձևը, փորձեցինք միայն շուրթերին նայելով գուշակել ձայնը։