Փետրվարիկ (փաթեթ)

20220131_113619

1. «Փետրվարիկ». «Թումանյանով Կոմիտաս» ընթերցողական-երաժշտական ֆլեշմոբ, ամփոփումը տե՛ս այստեղ։

2. «Թումանյանական տիկնիկներ». տեխնոլոգիական ստուգատես, ամփոփումը տե՛ս այստեղ։

3. «Ճամփորդում ենք Թումանյանով» ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ-ստուգատես, ամփոփումը տե՛ս այստեղ։

4. «Թումանյանական մեդիաայբբենարան» մեդիատեխնոլոգիական ստուգատես, ամփոփումը տե՛ս այստեղ։

«Փետրվարիկ». «Թումանյանով Կոմիտաս» ընթերցողական-երաժշտական ֆլեշմոբ

20220126_133031

Օրը՝ 03․02․2022թ․
Ժամը՝ 11:00
Վայրը՝ Քոլեջի Վերնատուն
Մասնակիցներ՝ Քոլեջի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ էլյա Գրիգորյան, Անահիտ Գրիգորյան, Անահիտ Մարգարյան, Իրինա Սարգսյան
Երաժշտության դաստիարակ՝ Մարինե Մկրտչյան

Շարունակել կարդալ “«Փետրվարիկ». «Թումանյանով Կոմիտաս» ընթերցողական-երաժշտական ֆլեշմոբ”

Ուրախ բառեր TV նախագիծ

Ուրախ բառեր TV նախագիծ
Նախագծի մասնակիցներ՝ Քոլեջի 5֊6 տարեկաններ
Ժամկետը՝ շուրջտարյա
Նախատեսվում է՝ շաբաթական 1 թողարկում։
Նպատակ և խնդիրներ՝ ամրապնդել շաբաթվա ընթացքում սովորած բառը, տառերը, զարգացնել  բանավոր խոսքը, մտածածը և տեսածը ճիշտ և հստակ արտահայտելու կարողությունը: 

Շարունակել կարդալ “Ուրախ բառեր TV նախագիծ”

Հե՜յ, ջա՜ն ղափամա

20220127_112158

Ղափամայի ծեսով ամփոփում ենք ձմեռային ճամբարը։ Երեխաները մեծ հմտությամբ պատրաստեցին ծիսական Ղափաման, երգով ու գովքով ուղարկեցին ջեռոց։ Իսկ թե ինչ հաճույքով կերան Ղափաման` պատմելու չէ։

«Հունվարիկ» Լողի ստուգատես

received_242705391178658

Լողավազանի ջրի ջերմաստիճանը 28-30° է, կատարվում է ամենօրյա ախտահանում, վարակազերծում հետևյալ նյութերով`

  • քլոր
  • քլորակիր
  • այգեցիտ
  • խտեցուցիչ

Հիգիենայի և անվտանգության պայմանները պահպանելով` սկսում ենք լողի ստուգատեսը։ Լողի ստուգատեսի նպատակն է գրանցել սաների ձեռք բերած, յուրացրած լողալու, ինքնուրույն լողին նախապատրաստվելու կարողությունները։

Շարունակել կարդալ “«Հունվարիկ» Լողի ստուգատես”

Բնագիտատեխնիկական ստուգատես (փաթեթ)

280px-Lego_Color_Bricks

Բնագիտատեխնիկական ստուգատես (նախագիծ)

Պատրաստում ենք օճառիկներ

20220124_111827

Այսօր որոշեցինք օճառիկներ պատրաստել։ Նախ զրուցեցինք օճառով ճիշտ լվացվելու կարևորության մասին, ուսումնասիրեցինք բնական օճառի, գունանյութերի, բույրերի հումքը, այնուհետև հետևեցինք և մասնակցեցինք օճառի հումքի մշակման հետաքրքիր ընթացքին. մանր կտրտեցինք բնական օճառի հումքը, եռացող ջրի վրա հալեցրեցինք օճառը` պահպանելով անվտանգության կանոնները։ Ավելացրեցինք կարմիր և դեղին երանգներ, ելակի և նարնջի բույրեր, տարբեր երանգի մարգարտափայլեր (բոլոր բաղադրիչները բնական են և հակաալերգիկ)։ Արագ խառնեցինք, որովհետև շատ շուտ է հումքը սառում, լցրեցինք կաղապարների մեջ և հետևեցինք սառելու գործընթացին։ Պատրաստի օճառը հանեցինք կաղապարից և փաթեթավորեցինք։

Դդմի ուսումնասիրություն

20220120_095713

Այսօր մեր քոլեջի բուժքույր` ընկեր Հասմիկը, երեխաների հետ զրուցեց դդումի օգտակար հատկությունների, առկա անհրաժեշտ վիտամինների մասին։ Միասին համտեսեցին դդումը, ուսումնասիրեցին, հաշվեցին կորիզները։

Շարունակել կարդալ “Դդմի ուսումնասիրություն”

Սերմերի ուսումնասիրություն

Ուսումնասիրում ենք սերմերը (լոբի, սիսեռ, համեմի սերմ), համեմատում։ Ափսեի վրա փռում ենք բամբակ, տարածում սերմերը , ծածկում անձեռոցիկով ու ջրում։ Ընթացքում կհետևենք սերմերի աճին, կունենաք նոր տեսաֆիլմեր։

Շարունակել կարդալ “Սերմերի ուսումնասիրություն”