«Փետրվարիկ». «Թումանյանով Կոմիտաս» ընթերցողական-երաժշտական ֆլեշմոբ

20220126_133031

Օրը՝ 03․02․2022թ․
Ժամը՝ 11:00
Վայրը՝ Քոլեջի Վերնատուն
Մասնակիցներ՝ Քոլեջի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ էլյա Գրիգորյան, Անահիտ Գրիգորյան, Անահիտ Մարգարյան, Իրինա Սարգսյան
Երաժշտության դաստիարակ՝ Մարինե Մկրտչյան


Նպատակը՝ 5-6 տարեկանների դասարան-համույթը կներկայացնի Թումանյան-Կոմիտաս յուրացրած ստեղծագործությունները.

Խնդիրները՝ բերանացի կընթերցենք թումանյանական ստեղծագործությունները, կբեմադրենք «Ծիտը» հեքիաթը,
բեմականացման ընթացքում կնվագակցեն ռիթմիկ շարժումներով, շրխկաններով։

 Ստեղծագործությունները՝

  • «Ամպն ու սարը»
  • «Քամին»
  •  «Շունը»
  • «Առաջին ձյունը»

 Երգերը՝

  • «Կաքավի երգը»
  • «Արևների շարք»
  •  «Ձիուկը»

Անհրաժեշտ նյութեր՝ շրխկաններ, գդալներ

Նկարագրություն՝ Սովորողները ստուգատեսին ներկայանում են որպես դասարան-համույթ՝ դասարանական շապիկներով։ Ներկայացնում են Թումանյանի ստեղծագործությունները բերանացի՝ ռիթմիկայով, ծափերով, դոփերով։ Կոմիտասի երգերը երգում են շրխկանների կամ ծափերի օգնությամբ, իսկ խաղերգերը՝ խաղային։ Ամբողջ ընթացքը դասվարը կամ դասվարի օգնականը նկարահանում է, պատրաստում տեսաֆիլմ, որը հրապարակվում է դասարանական բլոգում։