«Դեկտեմբերիկ». Համակարգչային հմտությունների ստուգատես, ամանորյան մեդիաբացիկներ

Օրը հինգշաբթի է, և 5 տարեկանների հերթական ստուգատեսային օրն է։ Քոլեջիկները ներկայացնում են հոկտեմբեր֊նոյեմբեր ամիսներին ձեռք բերած համակարգչային հմտությունները, նկարեցին ամանորյան մեդիաբացիկներ։ Ինքնուրույն միացրեցին աշխատանքային գործիքը, գտան paint ծրագիրը և սկսեցին նկարել։ Այնուհետև «Սովորող- սովերեցնող» նախագծի շրջանակում Արևելյան դպրոցի «Իմացումի հրճվանք» ծրագրի 2-րդ տարվա սովորողները Քոլեջի 5 տարեկաններին ծանոթացրեցին paint ծրագրի նոր գործիքներին, համակարգիչների մեջ ստեղծեցին թղթապանակներ` նկարները պահելու համար։ Մեծիկ սեբաստացիները պատասխանեցին 5 տարեկանների հարցերին, պատմեցին նախորդ նոր տարվա իրենց բացիկների մասին։

Դե՛, իսկ վերջում էլ` հյուրասիրություն։ Մրգային անուշ սեղանի շուրջ երեխաները շփվեցին, խոսեցին, բլբլացին և որոշեցին, որ էլի են հանդիպելու։

Բացակա սաների համար էլ ստուգատեսն ընտանեկան էր. տանը նկարեցին մեդիաբացիկներ, բարեմաղթանքների ուղերձներ և մայրիկների օգնությամբ ուղարկեցին։

This slideshow requires JavaScript.

Օրվա ֆոտոշարն` այստեղ։

Ստուգատեսի նախագիծը

Ստուգատեսի դիտարկման թերթիկ