Ռոդարիական մարզական խաղեր

Օրը՝ 5.04.2024
Ժամը՝ 11.00
Վայրը՝ Քոլեջ
Մասնակիցները՝  Քոլեջի 5֊6տարեկաններ
Պատասխանատուներ՝ Էլյա Գրիգորյան, Սոնա Ավետիսյան

Նպատակը՝

Մարմնամարզական հմտությունների ստուգատես

Խնդիրները՝

  • Ուշադրության կենտրոնացում
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Զույգով, խմբով աշխատելու հմտություն

Նկարագրություն

Հանդերձարաններում հագնել մարզահագուստը ( դասարանական գունավոր շապիկներ), մարզակոշիկները և հագուստը կախել կախիչներից:

Ուրախ նախավարժանք
Գլուխկոնծիների շքերթ
Խաղ 1. Ծափով` վազել

Խաղացողները միասյուն շարվում են` իրարից կես մետր հեռավորության վրա: Մեկ ծափ` քայլում են, երկու ծափ` ցատկոտում են, երեք ծափ` վազում են: Ով սխալվում է, դուրս է գալիս շարքից: Հաղթում է նա, ով ավելի ճիշտ և արագ է կողմնորոշվում:


Խաղ 2. Բռնի’ր գնդակը

Խաղը խաղում են զույգերով, յուրաքանչյուր զույգին անհրաժեշտ է երկու գնդակ։ Միաժանակ առաջին խաղացողը գցում է գնդակը, մյուսը` գլորում։ Գնդակ գցող մասնակիցը պետք է կարողանա բռնել գլորած գնդակը, գնդակ գլորող մասնակիցը պետք է բռնի գցած գնդակը։

Խաղ 3. Թուղթը չգցե’ս

Խաղը խաղում են զույգերով։ Յուրաքանչյուր զույգ ճակատով պահում է թուղթը և համաչափ քայլելով հասնում վերջնակետին։
Խաղ 4․ Օղակախաղ

Սովորողները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած: Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը բաց թողնելու: Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի: Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի, և դուրս է գալիս շրջանից:

Անհրաժեշտ գույք` գնդակ, ներքնակ, օղակ, բուլավաներ

Ստուգատեսի ամփոփումը` այստեղ