Ընթերցողական թափառումներ

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է։

«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Ապրիլիկ» ստուգատես

Օրը՝ 26.04.2024
Սկիզբը՝ 11:00
Մասնակիցները՝ Քոլեջի 5-6 տարեկաններ
Վայրը՝ Քոլեջի հարակից բակեր
Պատասխանատուներ` Էլյա Գրիգորյան, Սոնա Ավետիսյան
Նպատակը՝ Սովորողների կարդալու կարողությունների ներկայացում-գրանցում։

Ընթացքը.
Սովորողները կշրջեն Քոլեջի հարակից բակերում, այգիներում, կկարդան այն ամենն, ինչ գրված կտեսնեն իրենց շուրջ՝ շենքերի հասցեներ, խանութների անվանումներ, հայտարարություններ և այլն: (Վատ եղանակով պայմանավորված՝ ընթերցողական թափառումները, հնարավոր է, իրականացնենք Քոլեջի ներսում):

Արդյունքը` դասարանական բլոգում: