Ծնողական հավաք

Screenshot_20221113-094308_Pinterest

Օրը՝ 03.12.2022
Ժամը՝ 11.00֊ 13.00
Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկանների մայրիկներ։
Պատասխանատ՝ Էլյա Գրիգորյան
Նպատակը`

  • Հանդիպում ծնողական համայնքի հետ
  • Խմբասենյակի ամանորյա ձևավորում
  • Ամանորյա ծեսի քննարկում

Ընթացքը

Հանդիպման ընթացքում քննարկում ենք ծեսի ընթացքը, ծնողների մասնակցությունը, ներգրավվածությունը, հագուստը, օրվա ծիսական խոհանոցը։ Խմբասենյակը դարձնում ենք տոնական, ձմեռային, ամանորյա։

Ընթերցարան (Դեկտեմբեր)

Ատամը փոխած /Ղազարոս Աղայան/

Իմ կաթնատամ,
Գնա՜ս բարով
Հարյուր տարով…
Իսկ դու արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ նո՛ր ատամ.
Ես քեզ կըտամ
Հարյուր տարի
Հազար բարի
-Էլ ղավուրմա՜,
Էլ բաստուրմա՜,
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
ԱՆունը տամ,
Ոսկի՜ ատամ…

Շարունակել կարդալ “Ընթերցարան (Դեկտեմբեր)”

Հարիսայի համայնքային ծես

20221125_110041

Տոնական օրն սկսեցինք սբ. Երրորդություն եկեղեցում, մասնակցեցինք ժամերգության, այնուհետև եկեղեցու բակում տոնական պարատոնին: Չնայած, որ օրն անձրևոտ էր, համայնքային տոնին մասնակցում էին կրթահամալիրի դասավանդողները, սովորողները, ծնողներն ու տարբեր դպրոցներից հյուրեր:

Շարունակել կարդալ “Հարիսայի համայնքային ծես”

Աշնան վերջին տերևները

received_2021860914670520

Գունավոր աշնան վերջին օրերն ենք վայելում, հիանում տերևաթափով, դեղին ծիրանենիներով։ Մեր աշնանային գունավոր բազմաթիվ աշխատանքների շարքն ամփոփում ենք կախարդական նկարչությամբ, նկարում ենք աշնանային տերևներ։ Թղթի կես հատվածի վրա գուաշի առատ գույներով նկարեցինք տերևի կեսը, այնուհետև թուղթը ծալեցինք ու նկարն արտատպվեց թղթի երկրորդ կեսի վրա։

Շարունակել կարդալ “Աշնան վերջին տերևները”

Հաշվետվություն (Նոյեմբեր)

FB_IMG_1668970687479

Նախագիծ
Դասարանական օրացույց
Ընթերցարան (Նոյեմբեր)


Շաբաթվա նախագծերը`

Շարունակել կարդալ “Հաշվետվություն (Նոյեմբեր)”

Կավե ատամիկներ

20221124_122919

Պատրաստվում ենք Ատամփոխիկ֊ատամհանիկ տոն֊օրվան։ Սովորողներն ընկեր Թերեզայի հետ պատրաստեցին ատամիկներ և ուղարկեցին թրծվելու։

Շարունակել կարդալ “Կավե ատամիկներ”

Հարիսայի մաքուր ձավարը

20221125_110041

Էլ ի՞նչ հսրիսա, առանց մաքուր, հնդրած ձավարի։ Երեխաները լավ խաղացին, նկարեցին, վերջում էլ առանձնացրեցն սև հատիկները, մաքրեցին ձավարն ու տարան խոհանոց։ Իսկ խոհանոցում մեր խոհարարներն սկսել էին հարիսայի պատրաստությունը։

Նկարաշարն` այստեղ

Շարունակել կարդալ “Հարիսայի մաքուր ձավարը”

«Նոյեմբերիկ» լողի ստուգատես

received_472202934898206

Լողավազանի ջրի ջերմաստիճանը 28-30° է, կատարվում է ամենօրյա ախտահանում, վարակազերծում հետևյալ նյութերով`

  • քլոր
  • քլորակիր
  • այգեցիտ
  • խտեցուցիչ

Հիգիենայի և անվտանգության պայմանները պահպանելով` սկսում ենք լողի ստուգատեսը։ Լողի ստուգատեսի նպատակն է գրանցել սաների ձեռք բերած, յուրացրած լողալու, ինքնուրույն լողին նախապատրաստվելու կարողությունները։

Շարունակել կարդալ “«Նոյեմբերիկ» լողի ստուգատես”