Բարի լո՜ւյս, ագարակ

received_801931247710769

Ժամադրվել էինք ագարակում։ Քաղաքի տարբեր անկյուններից երեխաների հետ կրթահամալիրի ագարակ էին շտապում ծնողները։ Թոնիրի ճտճտացող կրակը, ծուխը, խմորի գնդերը, ալյուրոտ մռութիկները, շրջապատող ամեն բան լավ ու հետաքրքիր օր էր խոստանում։

Ընկեր Մարնեի հետ ներկայացրեցին ցորեն ցանելուց մինչև այլուր դառնալու ճանապարհ֊խաղը, այնուհետև գունդ արեցինք, ալյուր մաղեցինք ու հատիկ֊հատիկ լավաշ ու բոքոն թխեցինք։

Շարունակել կարդալ “Բարի լո՜ւյս, ագարակ”