Դիրքորոշում և արժեք

20220720_154924

Դիրքորոշում և արժեք֊ 10ժամ, 1 կրեդիտ

Վերապատրաստող` Նառա Նիկողոսյան

Դասընթացի բովանդակություն, առաջադրանքներ

Մոդուլը։ Թեմա 1,
Մասնակիցների հաշվառման մատյան․ 4-րդ խումբ
Հետազոտական աշխատանք

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:
Մեթոդ․Համագործակցային․ «Ջիկսո»


Ընթերցանություն․ «ուղղորդված ընթերցանություն»

Ընթերցել եմ գրքույկի երրորդ գլուխը /Ժողովրդավարության մշակույթի և միջմշակութային երկխոսության անհրաժեշտությունը/, առանձնացրել եմ հարցեր և պատախաններ

1.Ի՞նչ է ժողովրդավարությունը:

  • Ժողովրդավարությունը ժողովրդի կողմից կամ ժողովրդի անունից կառավարման ձև է, որի գլխավոր առանձնահատկությունը մեծամասնության տեսակետներին արձագանքման ունակությունն է։

2. Ի՞նչ բաղադրիչներով է գոյություն ունենում ժողովրդավարությունը:

  • Ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենա առանց ժողովրդավարական ինստիտուտների և օրենքների: Ժողովրդավարական արժեքներ՝
  • ► հանրային քննարկումների գործընթացի հանձնառում.
  • ► սեփական կարծիքն արտահայտելու և այլոց կարծիքը լսելու պատրաստակամություն.
  • ► համոզմունք, որ կարծիքների տարբերություններն ու կոնֆլիկտները պետք է լուծվեն խաղաղ/ ոչ բռնի եղանակով.
  • ► մեծամասնության կայացրած որոշումների հանձնառում.
  • ► փոքրամասնությունների և նրանց իրավունքների պաշտպանության հանձնառում.
  • ► ճանաչում և ընդունում, որ մեծամասնական կառավարումը չի կարող վերացնել փոքրամասնությունների իրավունքները.
  • ► իրավունքի գերակայության հանձնառում։

3. Ո՞րն է ժողովրդավարության հիմնարար սկզբունքը: Ի՞նչ է միջմշակութային երկխոսությունը:

  • Ժողովրդավարության հիմնարար սկզբունք է այն, որ քաղաքական որոշումների ա զդեցությունը կրողներն՝ այդ որոշումների կայացման գործընթացում պետք է ի վիճակի լինեն արտահայտելու իրենցտեսակետները, և որոշում կայացնողները պետք է ուշադրություն դարձնեն նրանց տեսակետներին։
  • Միջմշակութային երկխոսությունը, նախևառաջ, ամենակարևոր եղանակն է, որով քաղաքացիները այլ մշակութային պատկանելության անձանց կարող են իրենց տեսակետները հայտնել։ Երկրորդ՝ այն մի միջոց է, որով որոշում կայացնողները կարողանում են հասկանալ բոլոր քաղաքացիների տեսակետները՝ հաշվի առնելով նրանց՝ տարբեր ինքնավերագրված մշակութային պատկանելությունները։

4.Ի՞նչ է պահանջում միջմշակութային երկխոսությունը

  • Միջմշակութային երկխոսությունը պահանջում է հարգանք զրուցակցի նկատմամբ։ Առանց հարգանքի՝ այլ մարդկանց հետ հաղորդակցությունը դառնում է կա՛մ թշնամական, կա՛մ պարտադրված։ Թշնամական բնույթի հաղորդակցության մեջ նպատակը դիմացինին «պարտության մատնելն է»: Պարտադրական հաղորդակցության մեջ նպատակը դիմացինին պարտադրելը, ստիպելը կամ ճնշելն է, որպեսզի վերջինս հրաժարվի իր դիրքորոշումից և փոխարենն ընդունի պարտադրողի դիրքորոշումը։

5.Ի՞նչ է ենթադրում միջմշակութային երկխոսությունը

  • Դիմացինն ունի բնատուր կարևորություն և արժեք ու արժանի է այլոց ուշադրությանն ու հետաքրքրվածությանը։ Սա ենթադրում է այլ անձանց արժանապատվության ընդունում և այլոց՝ իրենց տեսակետներն ու կենսակերպն ընտրելու և քարոզելու իրավունքի հաստատում։ Կարճ ասած՝ միջմշակութային երկխոսությունը ենթադրում և պահանջում է արժանապատվության, հավասարության և այլոց իրավունքների նկատմամբ հարգանք:

6.Ժողովրդավարությունը մեծամասնության և փոքրամասնության տեսակետները պաշպանելու ի՞նչ ինստիտուտներ է պահանջում

  • Փոքրամասնության տեսակետը և կարծքիը հարկ է պաշտպանել մեծամասնության այն գործողություններից, որոնք վտանգում են նրանց մարդու իրավունքներն ու ազատությունները։ Փոքրամասնության տեսակետը և կարծքիը հարկ է պաշտպանել մեծամասնության այն գործողություններից, որոնք վտանգում են նրանց մարդու իրավունքներն ու ազատությունները։

7. Ի՞նչ է պահանջում ժողովրդավարությունը

  • Մշակութային բազմազանություն ունեցող հասարակություններում ծաղկող ժողովրդավարությունը պահանջում է մեծամասնության տեսակետներին արձագանքող կառավարություն և ինստիտուտներ, որոնք միաժամանակ կճանաչեն և կպաշտպանեն փոքրամասնությունների իրավունքները, ժողովրդավարության մշակույթը, միջմշակութային երկխոսությունը։

8. Ժողովրդավարության երեք անբաժանելի պայմանները

  • ժողովրդավարության մշակույթ,
  • միջմշակութային երկխոսություն
  • հարգանք այլոց արժանապատվության և իրավունքների նկատմամբ։

9. Ինչ է ցույց տալիս գրքույկը

  • Եվրոպայի խորհրդի Միջմշակութային երկխոսության վերաբերյալ տեղեկատվական գրքույկը ցույց է տալիս, որ ժողովրդավարական և միջմշակութային կարողունակություններն ինքնաբերաբար ձեռք չեն բերվում, այլ դրանք պետք է սովորել ու գործնականում կիրառել։ Սովորողները ձեռք են բերում կարողություններ, որոնք իրենց անհրաժեշտ են ժողովրդավարության, միջմշակութային երկխոսության և ընդհանրապես հասարակության ակտիվ ու ինքնուրույն մասնակիցը դառնալու համար։

10.Ինչին է օժանդակում շրջանակը

  • Շրջանակն օժանդակում է ուսումնադաստիարակչական պլանավորմանը՝ բոլոր սովորողներին հզորացնելու նպատակի ուղղությամբ, որպեսզի նրանք դառնան ինքնուրույն և հարգալից ժողովրդավար քաղաքացիներ՝ զինելով նրանց ժողովրդավարության և միջմշակութային երկխոսության համար անհրաժեշտ կարողունակություններով։

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

Քաղաքացիական դիրքորոշում

  • Համայնքին պատկանելու և համայնքի հետ նույնականացվելու զգացում:
  • Համայնքի մյուս անդամների ուշադրություն, ըստ այդ անձանց միջև փոխկապակցվածության և այդ անձանց վրա՝ սեփական գործողությունների ներգործության:
  • Համայնքի այլ անձանց հետ համերաշխության զգացում, այդ թվում նրանց հետ համագործակցելու և աշխատելու պատրաստակամություն:
  • Համայնքի հարցերի և խնդիրների նկատմամբ հետաքրքրվածություն և ուշադրություն:
  • Քաղաքացիական պարտքի զգացում, համայնքային կյանքին ակտիվորեն աջակցելու պատրաստակամություն, համայնքի հարցերին, խնդիրներին և ընդհանուր բարիքին վերաբերող որոշումների կայացմանը մասնակցելու պատրաստակամություն, համայնքի մյուս անդամների հետ երկխոսելու պատրաստակամություն՝ անկախ նրանց մշակութային պատկանելությունից.
  • Ուժերի ներածին չափով հանձն առնել համայնքի ներսում յուր զբաղեցրած պաշտոններին կամ դերերին կցված գործառույթների, պարտականությունների կամ պարտավորությունների կատարում.
  • Համայնքի ներսում այլ անձանց նկատմամբ հաշվետվողականության և սեփական որոշումների և գործողությունների համար պատասխանատվություն կրելու զգացում։

ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում

Ուսումնական հաստատություններում ժողովրդավարական համատեքստերի,
մանկավարժության և մեթոդաբանությունների ճշգրիտ համադրությունը
ժողովրդավարական կարողունակությունների զարգացման նախապայման
է։ Արդի ժողովրդավարական հասարակություններում քաղաքացիական դիրքորոշման և տոտալիտար հասարակարգերի պարտադրած «քաղաքացիական
պարտականությունների» կամ կոլեկտիվիստական հասարակություններում ընդհանուր շահի և գաղափարի միջև կա տարբերություն։

Ժողովրդավարական մշակույթ

Մշակութային տեսանկյունից բազմազան հասարակություններում
ժողովրդավարական գործընթացներին ու հաստատություններին պետք է
միջմշակութային երկխոսություն։ Ժողովրդավարության հիմնարար սկզբունք է
այն, որ քաղաքական որոշումների ազդեցությունը կրողներն՝ այդ որոշումների
կայացման գործընթացում պետք է ի վիճակի լինեն արտահայտելու իրենց
տեսակետները, և որոշում կայացնողները պետք է ուշադրություն դարձնեն
նրանց տեսակետներին։ Միջմշակութային երկխոսությունը, նախևառաջ,
ամենակարևոր եղանակն է, որով քաղաքացիները այլ մշակութային
պատկանելության անձանց կարող են իրենց տեսակետները հայտնել։ Երկրորդ՝
այն մի միջոց է, որով որոշում կայացնողները կարողանում են հասկանալ
բոլոր քաղաքացիների տեսակետները՝ հաշվի առնելով նրանց՝ տարբեր
ինքնավերագրված մշակութային պատկանելությունները։ Մշակութային
բազմազանություն ունեցող հասարակարգերում միջմշակութային
երկխոսությունը վճռորոշ է բոլոր քաղաքացիների՝ հանրային քննարկմանն
ու որոշումների կայացմանը մասնակցելու հավասար հնարավորություններ
ապահովելու գործում։ Ժողովրդավարությունը և միջմշակութային
երկխոսությունը փոխլրացնող են մշակութային բազմազանություն ունեցող
հասարակարգերում։

Ժողովրդավարություն

Ժողովրդավարությունը դա կառավարումն է ժողովրդի կողմից և ժողովրդի անունից, որտեղ կառավարման հիմնական առանձնահատկությունը մեծամասնության տեսակետներին արձագանքելու ունակությունն է։ Ժողովրդավարության մեջ բարձրագույն իշխանությունը պատկանում է ժողովրդին և իրացվում է նրանց կողմից ուղղակիորեն։

Ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդավարական ինստիտուտների և օրենքների. այս հաստատություններն ինքնին չեն կարող գործել, եթե քաղաքացիները գործնականում չհետևեն ժողովրդավարության մշակույթին և չկրեն ժողովրդավարական արժեքներն ու վերաբերմունքը:

Մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ

Արժեքների այս առաջին խումբը հիմնված է այն ընդհանուր համոզմունքի
վրա, որ բոլոր անհատներն ունեն հավասար արժեք ու հավասար
արժանապատվություն, հավասար հարգանքի արժանանալու և մարդու
իրավունքների ու հիմնարար ազատությունների նույն շարքից օգտվելու
իրավունք, և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանան։

Ըստ այդմ, արժեքների այս շարքը ներառում է՝

  • գիտակցում, որ բոլոր մարդկանց բնորոշ է ընդհանուր մարդասիրությունը և հավասար արժանապատվությունը՝ անկախ նրանց մշակութային պատկանելությունից, կարգավիճակից, ունակություններից կամ հանգամանքներից.
  • գիտակցում, որ մարդու իրավունքները համամարդկային, անօտարելի և անբաժանելի են.
  • գիտակցում, որ մարդու իրավունքները պետք է միշտ խթանել, հարգել ու պաշտպանել.
  • գիտակցում, որ հիմնարար ազատությունները միշտ պետք է պաշտպանված լինեն, քանի դեռ դրանք չեն ստորադասում կամ խախտում այլոց մարդու իրավունքները.
  • գիտակցում, որ մարդու իրավունքները հիմք են ծառայում որպես հասարակության հավասար անդամներ միասին ապրելու, ինչպես նաև աշխարհում ազատության, արդարության և խաղաղության համար։

Մշակութային բազմազանություն

Մշակութային բազմազանությունը կարևոր արժեք է հասարակության համար, մարդիկ կարող են սովորել և օգուտ քաղել այլոց բազմակարծությունից, մշակութային բազմազանությունը պետք է խթանել և պաշտպանել, պետք է ոգևորել
մարդկանց, որ շփվեն միմյանց հետ՝ անկախ մշակութային տարբերությունների
մասին իրենց ընկալումներից, իսկ միջմշակութային երկխոսությունից պետք
է օգտվել հասարակության մեջ որպես հավասարներ՝ միասին ապրելու ու
ժողովրդավարական մշակույթը զարգացնելու համար։

Աշխատանքային տարիներիս ընթացքում խմբում ունեցել եմ այլ մշակույթ կրող սովորողներ․ Հնդկաստանից, Իսպանիայից, Ռուսաստանից: Հարգելով նրանց սովորույթներն ու ավանդույթները, մեր ավանդույթներին զուգահեռ հետաքրքրությամբ ծանոթացել ենք նաև այդ երկրների մշակույթին, ավանդույթներին:

Իրավունքի գերակայություն

Բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է հնարավորություն ունենան հավասար կերպով մասնակցելու  հասարակությունը կարգավորող օրենքների սահմանման և ստեղծման ընթացակարգերին, բոլոր քաղաքացիները հասարակության ներսում պետք է ակտիվորեն մասնակցեն ժողովրդավարական գործընթացներին, թեև որոշումները պետք է կայացվեն մեծամասնության կողմից, սակայն նաև պետք է ապահովել արդարացի և հավասար վերաբերմունք բոլոր տեսակի փոքրամասնությունների նկատմամբ, սոցիալական արդարությունը, անկողմնակալությունը և հավասարությունը պետք է աշխատի հասարակության բոլոր մակարդակներում, իսկ իրավունքի գերակայությունը պետք է գերիշխի այնպես, որ հասարակության յուրաքանչյուր անդամ արժանանա ազնիվ, արդար, անկողմնակալ և հավասար վերաբերմունքի՝ բոլորի կողմից ընդունված օրենքներին համապատասխան։ 

Օրենքի գերակայություն, արդարադատություն

Օրենքի ժամանակակից փիլիսոփայության մեջ օրենքի գերակայությունը հակադրվում է այն գաղափարին, որ անհատական պաշտոնյաները կամ իշխանությունները կարող են օրենքից դուրս լինել կամ չափազանց մեծ լիազորություններ ունենալ և այդպիսով իրականացնել կամայականությունը։ Օրենքի գերակայության վարդապետությունը պահանջում է, որ չափանիշները հրապարակվեն, լինեն կայուն և կանխատեսելի։ Այն պահանջում է արդարադատության համակարգի մատչելիությունը և նրա անկախությունը գործադիր և օրենսդիր իշխանության մարմիններից, որպեսզի դատավորները կարողանան որոշումներ կայացնել միայն փաստերի եւ օրենքների հիման վրա։ Վարդապետության ժամանակակից տարբերակներում նաև պնդվում է, որ հասարակության անդամները պետք է կարողանան մասնակցել իրենց վարքագիծը կարգավորող օրենքների ստեղծմանը և փոփոխություններին։

Կարելի է առանձնացնել իրավունքի գերակայության երկու հիմնական հասկացություններ՝ ֆորմալ և հիմնավոր։ Օրենքի գերակայության ֆորմալ մեկնաբանությունը ոչ մի նորմերի արդարացիության վերաբերյալ դատողություններ չի տալիս, բայց սահմանում է դատավարական այն հատկանիշները, որոնք պետք է ունենա իրավական համակարգը։ Այս մոտեցումը նպատակ է հետապնդում մեկուսացնել համակարգի արդյունավետությունն ու կանխատեսելիությունը։ Օրենքի գերակայության հիմնավոր մեկնաբանությունները բարձրացնում են օրենքների բովանդակության պահանջները և բացահայտորեն ներառում են մարդու հիմնարար իրավունքները, որոնք բխում են օրինականության, բարոյականության և արդարության ամենաքիչ չգրված սկզբունքներից։

Հավասարություն

«Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար են օրենքի առջև անկախ ռասայից, մաշկի գույնից, լեզվից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային, էթնիկական կամ սոցիալական պատկանելությունից, ծագումից, գույքային և դասային  վիճակից,  բնակության վայրից»:

Հավասարությունը ժամանակակից ժողովրդավարական պետության անհրաժեշտ տարրն է, մարդկանց բարեկեցության նախապայմանը, քանի որ առանց հավասարության անիրագործելի է տնտեսական և քաղաքական զարգացումը: Եթե յուրաքանչյուր ոք չունենա երկրի տնտեսական գործընթացներին ներգրավվելու, իր ստեղծագործածը զարգացնելու, պետական պաշտոններ զբաղեցնելուհավասար հնարավորություն, ապա հասարակությունը կարող է կորցնել հսկայական ռեսուրսներ, հնարավորություններ ու մշտապես  մնալ մարտական ռեժիմի մեջ:

Մանկավարժության մեջ անկողմանակալությունը առաջին պայմանն է, հակառակ դեպքում խեղվում է սովորողի հոգեխառնվածքը։ Չպետք է սովորողները զգան, որ դասարանում որևէ մեկին առավել հնարավորություններ, սեր , ուշադրություն է բաժին հասնում, իսկ մյուսին ոչ։

Արդարություն

Արդարությունը օրենքով և բարոյական նորմերով սահմանված ձևաչափ է, սակայն այդ արդարության գործոնը երբեմն խաթարվում է, կախված հանգամանքներից և պահից։

Արդարությունը բացարձակ չէ, այն ունի կոնկրետ պատմական որոշակիություն և հասարակության զարգացման համեմատ հարաբերականորեն փոխվում Է։ Դասակարգային հասարակության մեջ արդարությունը կրում է դասակարգային բնույթ։ Արդարության տնտեսական հիմքը արտադրության միջոցների նկատմամբ մարդկանց ունեցած վերաբերմունքն է։

Մանկավարժական արդարությունը շատ կարևոր է, որով ուսուցիչը պետք է սովորողներին արդար վերաբերմունք ցույց տա՝ անկողմնակալ։

Հանդիպումների արդյունքում՝
Վերապատրաստվող մասնագետը ծանոթանում է ներկայացված փաստաթղթերին, իր բլոգի վերապատրաստման բաժնում ունենում մեկ ամբողջական տեքստ, որում ներառված կլինեն վերը նշված կետերը, կներկայացվի իր կարծիքը նշված կետերի շուրջ։

Հայաստանում կրթությունն իրավական հիմնավորում ունի. սովորողի կրթություն ստանալու իրավունքը, այսինքն ուսումնառությունն սկսվում է ժողովրդավարական սկզբունքով, որի կենտրոնում մարդն է, ուստի ժամանակակից կյանքին պատրաստ մարդ դառնալու համար անհրաժեշտ է ունենալ ժողովրդավարական կարողունակություններ։

Որպես 5 տարեկանների խմբի ղեկավար, մանկավարժ, ով հնարավորություն ունի իրականացնել հեղինակային ծրագրով կրթություն, շատ եմ կարևորում պետության պատասխանատու քաղաքացի, ժողովրդավարական արժեհամակարգով մարդ դաստիարակելու գործը։

Ժողովրդավարությունը անիրական է այնքան ժամանակ, քանի դեռ չկա ժողովրդավարական մշակույթի կրողը, մարդկային արժանապատվությունն ու մարդու իրավունքներ հարգողը: Այսպիսի անհատների կրթության, դաստիարակության, արժեհամակարգի ձևավորման գործում շատ մեծ է դպրոցի դերը։ Դպրոցը, դասավանդողն իր օրինակով պիտի առաջնորդի սովորողին:

Մեծ հույս ունեմ, որ մի օր Հայաստանն էլ ավելի առաջընթաց կունենա այս հարցում և կդառնա մի քիչ ավելի ժողովրդավարական պետություն:

Թեմա 2,

Ուսումնական գործընթացում վերաբերմունքի և արժեքների ձևավորման
հիմունքները

Երրորդ հանդիպում՝

Փաստաթղթի ընթերցում՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները:

9. Հանրակրթական տարրական ծրագիրը պետք է միտված լինի ստորև ներկայացված ակնկալվող վերջնարդյունքների ապահովմանը: Հանրակրթական տարրական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներից ոչ ավել, քան չորսը, այլընտրանքային ծրագրերի իրականացման դեպքում կարող են մանկավարժական հիմնավորմամբ տեղափոխվել հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի
ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների բաժին, բացառությամբ 1-ին, 3-8-րդ, 17-19-րդ, 22-րդ, 23-րդ, 25-րդ, 27-րդ, 30-րդ, 33-րդ կետերի: Ծրագրի շրջանավարտը պետք է՝

  • 1) ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական հայերենով, կարդա, հասկանա, վերարտադրի պարզ գեղարվեստական և տեղեկատվական տեքստեր, ձևակերպի տեքստի հիմնական գաղափարը (ազգային փոքրամասնությունների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).
  • 3) օգտագործի ունեցած գիտելիքները և հմտությունները օբյեկտները չափելու, հաշվելու, համեմատելու, նկարագրելու, դրանց քանակական, որակական և տարածական պարզ հարաբերակցությունները գնահատելու համար.
  • 7) մտքերն արտահայտելիս բերի պարզ հիմնավորումներ, կատարի ընդհանրացումներ և պարզ դասակարգումներ.
  • 8) դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին.
  • 13) տարբերակի և կիրառի բնական ռեսուրսները խնայելու, մարդու կողմից շրջակա միջավայրը պահպանելու և բարելավելու ձևերը, մասնակցի բնապահպանական միջոցառումների, ճանաչի էկոհամակարգերը և դրանց փոխադարձ կապերը
  • 16) ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին.
  • 17) ճանաչի և հարգի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները և ներկայացնի պետական և ավանդական տոների հիմնական բովանդակությունը.
  • 18) ճանաչի և հոգատար վերաբերմունք ցուցաբերի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության օբյեկտների հանդեպ.
  • 21) ճանաչի և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը.
  • 24) ստեղծի ընկերական հարաբերություններ, լսի, հասկանա, ապրումակցի, քաջալերի և աջակցի մյուսներին, համագործակցի տարբեր ձևաչափերով, դրսևորի դրական վերաբերմունք, ձգտի կոնֆլիկտների խաղաղ լուծմանը.
  • 25) ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, կիրառի դրանք աշխարհաճանաչողության գործում.
  • 26) արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը.
  • 29) ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելությունը. ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք.
  • 34) պահպանի սեփական մարմնի խնամքի, հիգիենայի և անվտանգ վարքագծի կանոնները, ներկայացնի առողջ, բազմազան և բալանսավորված սնվելու անհրաժեշտությունը.
  • 35) կարևորի աշխատանքը, ճանաչի տարբեր մասնագիտություններ և զբաղմունքներ, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքները և գործառույթները:

Համեմատենք մեր հեղինակային կրթական ծրագրերի, վերջնարդյունքների ստուգման կերպը չափորոշչային պահանջների հետ։

  1. Կարողունակությունները սովորողի կողմից ուսումնառության և դաստիարակության գործընթացում ձեռք բերված գիտելիքի, արժեքների, հմտությունների և դիրքորոշումների հիման վրա ըստ իրավիճակի արդյունավետ ուպատշաճ արձագանքելու ձևերն են։ Կարողունակությունները ձևավորվում են սովորողի ուսումնառության ընթացքում ուսուցման կազմակերպման տարբեր ձևերի, սովորողի կողմից ուսումնական առարկաների ծրագրերի բովանդակության յուրացման, ինչպես նաև ուսուցման գործընթացում դաստիարակության միջոցով և բխում են հանրակրթության հիմնական նպատակներից:
  2. Հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրերի սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները նկարագրում են, թե հանրակրթական հիմնական ծրագրերի կրթական աստիճանների ավարտին սովորողը ինչ պիտի իմանա, կարողանա անել և հասկանա։ Վերջնարդյունքներն ուղղված են կարողունակությունների ձևավորմանը։
    • Միջնակարգ կրթության կարողունակություններն են
      1) լեզվական գրագիտություն և կարողունակություն. սովորողները տիրապետում են հայոց լեզվին, գրավոր և բանավոր կերպով գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով և այլ օտար լեզուներով ըստ լեզվական կանոնների և իրավիճակների: Նրանք կիրառում են լեզուն` որպես ուսումնառության և հասարակական կյանքին
      մասնակցության համապիտանի գործիք: Ընդհանուր գրագիտությունը կազմում է սովորելու և լեզվական հաղորդակցության հիմքը, որի հիման վրա կարող են ձևավորվել գրագիտության մյուս ձևերը (քաղաքացիական, բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, իրավական, առողջապահական, գիտատեխնիկական, թվային և այլն): Սովորողներն ընդունակ են բանավոր և գրավոր ձևերով ճանաչել, ըմբռնել, արտահայտել, ստեղծել և մեկնաբանել տարբեր հայեցակարգեր, փաստեր և կարծիքներ՝ օգտագործելով տարբեր առարկաներին և իրավիճակներին առնչվող տեսողական, ձայնային և թվային նյութեր.

      2) սովորել սովորելու կարողունակություն. սովորողներն ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ սովորում և աշխատում են կյանքի տարբեր իրավիճակներում։ Նրանք ճանաչում են իմացածի և չիմացածի սահմանները: Սովորողները ինքնակազմակերպվում են և ձևավորում են ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։ Նրանք կարողանում են գնահատել սեփական և մյուսների ֆիզիկական ու հոգեբանական հնարավորությունները, սովորում են աշխատել ծանրաբեռնվածության պայմաններում։ Սովորելու ընթացքում աշակերտները ձևավորում են իրողությունները քննադատաբար և բազմակողմանի ուսումնասիրելու, վերլուծելու, ինչպես նաև ստեղծագործական ու նորարար մոտեցումներ կիրառելու ունակություններ: Սովորողները ձևավորում են համակարգային և ինտեգրված մտածողություն.
      3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն. սովորողներն ընդունակ են ինքնանդրադարձման և ինքնակազմակերպման միջոցով ձգտել ինքնաճանաչման: Նրանք ձևավորում են վստահություն սեփական ուժերի և կյանքի հանդեպ և հաջողությամբ կառավարում են սեփական ժամանակը, գիտելիքներն ու հմտությունները, կարողանում են դրսևորել առողջ և անվտանգ կենսակերպ, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշում  /կախված սովորողի նախասիրությունից և տարիքից/:
      Սովորողները դրսևորում են հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես էլ այլոց հանդեպ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: Նրանք
      սոցիալական հարաբերություններում գործում են կառուցողական և համերաշխ, դրսևորում են ընկերակցելու ունակություն և կոնֆլիկտների խաղաղ և համագործակցային կարգավորման հմտություններ։ Տարբեր մշակույթների, կրոնների, աշխարհայացքների և կյանքի կազմակերպման անհատական պատկերացումների հետ
      առնչվելու արդյունքում սովորողներն ընդունակ են ճանաչել դրանց տարբերությունները.
      4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն. սովորողները նպաստում են ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը։ Նրանք ճանաչողության միջոցով ձևավորում են սեր հայրենիքի նկատմամբ, գիտակցում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից բխող ազգային, պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում /ոչ բոլոր ուսումնական հաստատություններում/ : Սովորողներն արժևորում են մարդու կյանքն ու արժանապատվությունը, կարևորում են սեփական քաղաքացիական պարտքը, քաղաքացիական մասնակցության մշակույթը՝ որպես ժողովրդավարության կենսունակության հիմք: Նրանք ճանաչում են հասարակության կյանքի մշակութային, պետաիրավական և տնտեսական ոլորտներն ու համակողմանի վերլուծում դրանք, ցուցաբերում են նախաձեռնողականություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու, դրանք իրագործելու ունակություն և հետևանքների համար պատասխանատու
      լինելու պատրաստակամություն.
      5) թվային և մեդիա կարողունակություն. սովորողները տիրապետում են մեդիագրագիտության կանոններին ու հմտություններին. պատկերացնում են մեդիայի աշխատանքը և դերը ժողովրդավարական հասարակությունում կարողանում են կողմնորոշվել տեղեկատվության հոսքերում, գտնել և տարածել տեղեկություններ /կարող են տարածել, բայց ոչ վերլուծել/, քննադատորեն վերլուծել դրանք, գնահատում են մեդիայի ազդեցությունը սեփական և այլոց արժեքային պատկերացումների, դիրքորոշումների և գործողությունների վրա։ Թվային մեդիայի օգտագործման հնարավորությունների կողքին գիտակցում են նաև դրանց հետ կապված ռիսկերը, ունակ են գնահատելու և վերափոխելու իրենց վարքը թվային աշխարհում՝ անվտանգության, պատասխանատվության և էթիկայի տեսանկյունից։ Տիրապետում են մեդիա արտադրանք ստեղծելու տեխնիկական և ստեղծագործական հմտություններին, ինչպես նաև կարողանում են արդյունավետորեն կիրառել մեդիա գործիքները քաղաքացիական իրավունքների իրացման ու ժողովրդավարական գործընթացների մասնակցության նպատակով.
      6) մշակութային կարողունակություն. սովորողները ճանաչում են հայ մշակույթն ու մարդկային քաղաքակրթությունների մշակութային բաղադրիչները՝ որպես մարդկային զգացմունքների և գործողությունների կողմնորոշիչներ։ 
      Նրանք արժևորում են սեփական ինքնությունը, ընտանիքի, համայնքի և պետության դերը, ունեն Հայաստանի աշխարհագրության, հասարակական-քաղաքական համակարգի և պատմության հիմնարար իմացություն: Աշակերտները ձևավորում են սեփական նախասիրություններ ազգային և համաշխարհային մշակութային ժամանակաշրջանների ուսումնասիրության ընթացքում։ Նրանք ի վիճակի են զարգացնել սեփական մշակութային ու գեղագիտական պատկերացումները՝ արժևորելով հոգևոր և նյութական ժառանգությունն ու մշակութային բազմազանությունը, ճանաչելով հայ և համաշխարհային գրականությունն ու արվեստը և ձևավորելով մշակութային գրագիտություն և ճաշակ. /վիճելի  է/
      7) մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն. սովորողներն առօրյա կյանքում օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի,
      աղյուսակների միջոցով հասկանալու համար։ Աշակերտները կարողանում են ընկալել և արդյունավետ կիրառել վերացարկված և ընդհանրացված հասկացությունները և ճանաչել իրականության մեջ դրանց արտացոլումները: Նրանք ընկալում են բնագիտական մտածողության և աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական առաջընթացի միջև եղած փոխադարձ կապը։ Աշակերտներն ընկալում են տեխնոլոգիական գիտելիքի կիրառման հնարավորությունները մարդու պահանջմունքների համատեքստում, ճանաչում են մարդու գործունեության
      արդյունքում ի հայտ եկող փոփոխություններն ու սեփական պատասխանատվությունը. /մասնագիտական կողմնորոշում ունեցող աշակերտները/
      8) տնտեսական կարողունակություն. աշակերտները համարժեք վերլուծում և գնահատում են մասնավոր ձեռնարկատիրության, ժողովրդական տնտեսության և համաշխարհային տնտեսական մակարդակներում տեղի ունեցող տնտեսական գործընթացները և պետության դերը տնտեսության մեջ, ինչպես նաև այդ գործընթացներում ճանաչում, գնահատում և արժևորում են կնոջ և տղամարդու ունեցած դերը։ Նրանք հասկանում են հասարակության, տնտեսության և քաղաքականության միջև եղած փոխազդեցությունները։ Աշակերտներն
      ընկալում են տնտեսական և հասարակական կարգերն ու ճանաչում են բնության և հասարակության փոխազդեցությունները, ինչպես նաև կայուն զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործում սեփական դերն ու պատասխանատվությունը:
  1. Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: 
  2. Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայից

Չորրորդ հանդիպում

Կարդացե՛ք հետևյալ մշակումները՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը:

Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայով

Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուրա Գանջաալյանի հոդվածից մեջբերում’

Մեր տարածաշրջանի երկրներում հակամարտությունների վերացման, կայուն խաղաղության հաստատման, տնտեսական զարգացման գործում մեծ ավանդ պետք է ունենա կրթական համակարգի ժողովրդավարացումը:

Իր ողջույնի խոսքում էլ Արթուր Սաքունցը մասնավորապես նշեց, որ բացառությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, որը մեր երկրի կրթական բնագավառում ժողովրդավարության և ազատ մտքի արտահայտման կղզյակ է, հայաստանյան բոլոր կրթական հաստատությունները համապատասխանում են ամբողջատիրական երկրների փակ կրթական համակարգերին բնորոշ բոլոր հատկանիշներին: Որպես օրինակ՝ նա նշեց մեր երկրում խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում մի քանի հանրակրթական դպրոցների տնօրենների մեզ հայտնի հակաօրինական գործունեությունները:

Ըստ օրակարգի՝ 10:45-ին սկսվեցին մասնակիցների 10 րոպեանոց ելույթները: Առաջինը սկսեց խոսել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նա ողջունեց աշխատանքային սեմինարի մասնակիցներին և նշեց, որ դրա նշանաբանը՝ հարևան երկրների միջև բարիդրացիական, խաղաղ հարաբերությունների հաստատումը, միշտ էլ եղել է իր քաղաքացիական կյանքի, մանկավարժական գործունեության ամենակարևոր բովանդակային մասերից մեկը, և այդ ամենը նա արել է ոչ թե խոսքերով, այլ իրական գործունեությամբ`նախագծերով, որոնցում ներգրավված են եղել հարյուրավոր տարատարիք սովորողներ և դասավանդողներ:

Ցուցադրության վերջում ներկայացվեցին կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանների մասին պատմող սլայդները: Ցույց տալով կացարանների լուսանկարները՝ տիար Աշոտ Բլեյանը ասաց, որ հարևան երկրների հետ կրթական փոխանակումներ իրականացնելու համար կրթահամալիրն ունի բոլոր հարմարությունները:

Ցանկացած համագործակցային աշխատանք, որը թույլ է տալիս միմյանցից սովորել և ձեռք բերել միջանձնային կարևոր հմտություններ, կարելի է համարել հաջողված: Համագործակցային նախագիծը պետք է հիմնվածա լինի մի քանի կարևոր գործոնների վրա՝

  • Նպատակներ
  • Պատասխանատվություն
  • Հավասար հաջողության հնարավորություն

Հինգերորդ հանդիպում

Երրորդ, չորրորդ հանդիպումներին կարդացած նյութի շուրջ մշակում, տեքստի ձևակերպում։

Վերջնարդյունքը՝
Դասավանդողը բլոգի վերապատրաստում բաժնում հրապարակում է տեքստ, մշակում, որն ընդգրկում է ընթերցած նյութի հանդեպ իր վերաբերմունքը, պարունակում մեջբերումներ, որում ներկայացվում է նաև իր մանկավարժական փորձը։