«Հակաբացիլ նկարչական պլեներ» բաց միջավայրի, կերպարվեստի ստուգատես

20220609_114104

Ստուգատեսի օրը յուրաքանչյուր սովորող հագավ իր աշխատանքային գոգնոցը, վերցրեց նկարչական պարագաները և Քոլեջի ամառային լողափում` բացօթյա նկարչական, ստեղծագործական միջավայրում, սկսեց նկարել գլաքարերի վրա։ Թեման ընտրել էինք մեր շրջապատող ծաղիկները։ Կոմիտասի երաժշտության ներքո սովորողները սկսեցին նկարել շրջապատող գույնզգույն ծաղիկներն ու բույսերը։ Աշխատանքը շատ հետաքրքիր էր ստացվել, երեխաները շատ էին ոգևորվել և սիրով նկարում էին գլաքարերի վրա, չէ՞ որ, նկարչական թերթիկին փոխարինելու էր եկել ամենասովորական գլաքարը։