«Գլորվենք ու գլորենք» մարզառոդարիական ստուգատես ինքնագլորներով

20220221_124307

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է։

«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Ապրիլիկ» ստուգատես

Օրը՝  29.04.2024թ
Ժամը՝ 11։00
Մասնակիցներ՝ Քոլեջի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ էլյա Գրիգորյան, Սոնա Ավետիսյան
Անցկացման վայրը՝ Քոլեջի հարակից բակ, մարզադաշտ
Նպատակը՝ ինքնագլորներ վարելու հմտությունների գնահատում, մարզառոդարիական խաղերի կազմակերպում ։

Խնդիրները՝

  • Մարզական գործունեությանը նախապատրաստվելու կարողության զարգացում /համապատասխան մարզահագուստ, մարզակոշիկներ, պաշտպանիչ գլխարկ/
  • ինքնագլորներով մարզվելու հմտությունների զարգացում
  • Ռոդարիական խաղերի զարգացում
  • մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում
  • Անվտանգության, հիգիենայի կանոնների պահպանում.

Անհրաժեշտ մարզագույք՝  ինքնագլորներ (մեծ և փոքր), կանգնակներ, օղակներ, պարաններ, գնդակ։

Անհրաժեշտ պարագաներ

  • մարզական հագուստ, մարզական կոշիկներ, արևապաշտպան գլխարկ
  • շշով ջուր
  • աղբի տոպրակ և մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • չոր և խոնավ անձեռոցիկներ

Նկարագրություն․Սկսում ենք նախավարժանքով։ Սովորողները կանգնում են շրջանով, կատարում վարժություններ, որոնք ցույց կտա շրջանի կենտրոնում կանգնած ընկերը։ Իսկ հետո սովորողները ցուցադրում են իրենց ինքնագլորներ վարելու հմտությունները, կազմակերպում մարզառոդարիական տարբեր խաղեր։

Արդյունքը կամփոփվի դասարանական բլոգներում , ենթակայքում։