«Նոյեմբերիկ». Դասարանը՝ բաց արվեստանոց, ինքնաշեն խաղալիքներ

Screenshot_20221023-205826_Facebook

Օրը՝ 01.12.2023
Ժամը՝ 11:00
Անցկացման վայրը՝ Քոլեջի 5 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Էլյա Գրիգորյան, Սոնա Ավետիսյան
Նպատակը՝
Դասարանը վերածել ամանորյա ինքնաշեն խաղալիքների արվեստանոցի՝ դասարանը ձևավորելու նպատակով:

Խնդիրները`

  • Սովորողների ստեղծագործական, երևակայական մտքի ձևավորում
  • Ինքնուրույնության դրսևորման ձևավորում
  • Մանր մոտորիկայի զարգացում, երևակայական մտածողության զարգացում
  • Խմբով աշխատելու հմտություն

Ընթացքը`

5 տարեկանները նախապես կնախապատրաստեն աշխատանքային սեղանները համապատասխան պարագաներով և կսկսեն իրենց աշխատանքը: Խաղալւքները պատրաստելու են պլաստիկե շշերով, բամբակով, փոքրիկ գուլպաներով, գունավոր թղթերով, ինչպես նաև կպատրաստենք անհատական օրացույցներ։

Արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում։