«Հոկտեմբերիկ». Հեքիաթների ընտանեկան ֆլեշմոբ

20221020_120518

Օրը՝ 26.10.2023
Սկիզբը՝ 20:00
Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ և ընտանիքի անդամներ
Վայրը՝ բնակարան, այգի, զբոսայգի…
Պատասխանատուներ` Էլյա Գրիգորյան, Սոնա Ավետիսյան

Նկարագրությունը՝

Յուրաքանչյուր սովորող մայրիկի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ արդեն ծանոթ ստեղծագործւթյուններից ընտրում է իր նախընտրելի հեքիաթը կամ մի քանի ստեղծագործություն, ստեղծում հարմար միջավայր՝ տանը, այգում, պատշգամբում, և սկսում պատմել հեքիաթը:

Սովորողը կարող է փոխել հեքիաթի ավարտը, նոր ավարտ մտածել կամ համադրել 2 և ավելի հեքիաթներ: Ընթացքը նկարահանում է ընտանիքի անդամներից որևէ մեկը, համապատասխան շտկումներ անելուց հետո, տեղադրում է YouTube-յան իր էջում և հղումն ուղարկում դասվարին կամ դասվարի օգնականին: Ժամը՝ 20:00-ից սկսվում է «Լինում է, չի լինում» հեքիաթների ֆլեշմոբը: Պատրաստի նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում, սոցցանցերում: