«Հոկտեմբերիկ». Ինքնաշեն խաղեր թափոններից

Screenshot_20231001_005356_Chrome

Օրը՝ 19.10.2023
Սկիզբը՝ 11:00
Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ և մայրիկներ
Վայրը՝ Քոլեջի 5 տարեկանների դասարան-լաբորատորիա
Պատասխանատուներ` Էլյա Գրիգորյան, Սոնա Ավետիսյան

Նպատակը՝ Ստուգատեսի շրջանակում դիտարկել ու գրանցել սաների խաղային, տեխնոլոգիական կարողությունները, թափոններից պատրաստել ինքնաշեն խաղեր

Խնդիրները՝

  • առանձնացնել թափոններ, որոնք անհրաժեշտ կլինեն ինքնաշեն խաղալիք ստեղծելու համար
  • նպաստել սաների ինքնուրույնության դրսևորմանը, դիտարկել ու գրանցել.
  • նպաստել թիմային /խմբային/ գործունեության ընթացքում փոխօգնության, հանդուրժողականության որակների ձևավորմանն ու զարգացմանը.
  • նպաստել երևակայության, ուշադրության զարգացմանը.
  • նպաստել տեխնոլոգիական /աշխատել մկրատով, սոսնձով, այլ նյութերով/ հմտությունների զարգացմանը.

Ընթացքը.

Մինչ աշխատանքն սկսելը երեխաներին ներկայացնում եմ թե ինչ է ինքնաշեն խաղը, ինչ է թափոնը, ինչու են ասում ինքնաշեն։ Այնուհետև, նախատեսված ինքնաշեն խաղերի օրինակները միասին քննարկում ենք, ընտրում ենք խաղերը, պատմում եմ թե ինչպես ենք պատրաստելու, ինչ նյութեր ենք օգտագործելու։
Նախագիծն իրականացնելու համար ընտրել ենք այնպիսի խաղի տեսակներ, որոնց աշխատանքային նյութը հաստ ստվարաթուղթն է, որպեսզի մի քանի անգամ խաղալու հնարավորություն ունենանք ։ Կարևորել եմ շրջակա միջավայրի խնամքը` թափոնների օգտագործմամբ։ Երեխաները բաժանվում են չորս խմբի, յուրաքանչյուր խումբ պատրաստում է մեկ խաղալիք։ Ամսիկին ներկա ուսանողներն ու ծնողները օգնում, երեխաների հետ միասին պատրաստում են խաղալիքները։ Մեծերը միջամտում, օգնում են միայն հաստ ստվարաթուղթը կտրտելու գործում։ Երեխաները ներկում, սոսնձում, բարակ թղթերը կտրում են ինքնուրույն։

Ընտրել ենք ուշադրությունը զարգացնող, կենտրոնացնող, մանր մոտորիկան զարգացնող տարբեր գույների թելերով ստեղծվող խաղեր։ Տեխնոլոգիական հետաքրքիր ու գունավոր աշխատանքները կատարելու ենք մայրիկների օգնությամբ, արդյունքում ստանալու ենք նկարների նմանօրինակները։

Խաղերի ստեղծման համար օգտագործելու ենք բժշկական փայտիկներ, ստվարաթուղթ, ինչպես նաև գորգագերծությունից ավելացած թելերը։