«Հոկտեմբերիկ». ինքնագլորներով բացօթյա մարզական ստուգատես

20221012_112242

Օրը՝ 05.10.2023
Սկիզբը՝ 11:00
Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ
Վայրը՝ Քոլեջի հարակից մարզադաշտ
Պատասխանատուներ` Էլյա Գրիգորյան, Սոնա Ավետիսյան
Նպատակը՝  ինքնագլորով մարզական ստուգատեսի անցկացում ու սաների մարզական կարողությունների դիտարկում:
Խնդիրները՝

  • Հեծանիվ, ինքնագլոր վարելու կարողության դիտարկում, գրանցում.
  • Մարզական գործունեությանը նախապատրաստվելու կարողության զարգացում /համապատասխան մարզահագուստ, մարզակոշիկներ, պաշտպանիչ գլխարկ/
  • Անվտանգության, հիգիենայի կանոնների պահպանում.

Ընթացքը.
Ստուգատեսը կիրականացնենք Քոլեջի հարակից մարզադաշտում։ 5 տարեկանները կհագնեն իրենց գունավոր շապիկները, մարզակոշիկները, կվերցնեն ինքնագլորները, հեծանիվները և վարելով կգնան դեպի մարզադաշտ։ Ստուգատեսը կսկսենք նախավարժանքով, այնուհետև սովորողները կցուցադրեն հեծանիվ և ինքնագլոր վարելու իրենց հմտությունները՝ կանգնակների շրջանցումով։ Խաղերը կիրականացնենք փոխանցումներով։ Կբաժանվենք 2 խմբի։ Յուրաքանչյուր խմբի դիմաց դրված կլինեն կանգնակներ, խմբերի առաջին մասնակիցները հեծանիվներով կշրջանցեն կանգնակները, կվերադառնան` մեկնարկը տալով հաջորդ մասնակիցներին։ Խաղ֊մրցույթը կշարունակվի մինչև վերջին մասնակիցը։