«Սեպտեմբերիկ». հակաբացիլ Կոմիտաս ազգային խաղերով

received_825049301999184

Օրը՝ 28.09.2023
Ժամը՝ 11։00
Անցկացման վայրը՝  Քոլեջի ներքին բակ
Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝  Էլյա Գրիգորյան, Սոնա Ավետիսյան
Երաժշտության դաստիարակ՝ Մարինե Մկրտչյան
Նպատակը՝ Կոմիտասյան օրերի շրջանակում ներկայացնել Կոմիտասի ստեղծագործությունները, սովորողների երաժշտական, խաղային գործունեության  մեկամսյա  արդյունքները

Խնդիրները՝

  • Երաժշտության միջոցով սովորողներին հաղորդակից դարձնել ազգային մշակույթին,
  • Սովորողների մոտ ձևավորել երաժշտական ունակություններ, երգելու, երգը խաղալով ներկայացնելու կարողություններ,
  • Տարածել կոմիտասյան երաժշտությունը:

Ծրագրում՝ 

Ազգային խաղ՝ «Մամի՜, մամի՜, խաղողը հասե՞լ է…» 
Նկարագրությունը՝
Երեխաները բռնում են միմյանց ձեռքից և ուղիղ գծով կանգնում: Շարքի վերջում
կանգնածներից մեկը մյուսին հարցնում է.

  • —Մամի, մամի, խաղողը հասե՞լ է:
    Մյուսը պատասխանում է.
  • —Հասել է, հասմըսել է,
    Շանը կտամ, գելին կտամ,
    Քեզ մի քոռ գիլա էլ չեմ տա:
  • —Ինչո՞վ գամ` որ տաս:
  • —Դհոլ — զուռնով:
    Հարցնողն իր խմբով, դհոլի և զուռնայի ձայներին նմանեցնելով, որևէ երաժշտություն «նվագելով», շարքի առջևից գալիս և անցնում է պատասխանողի և նրա կողքին կանգնածի թևերի տակով: Երբ շարքը նորից շարվում է իր նախկին դիրքով, պատասխանողի կողքին կանգնածի դիրքը փոխվում է: Նրա ձեռքերը խաչված են, իսկ ինքը՝ շրջված հակառակ կողմ: Երկխոսությունը կրկնվում է մի քանի անգամ: Յուրաքանչյուր երկխոսության վերջում հանձնարարությունը տարբեր է լինում՝ ձիով,մեքենայով, թռչկոտելով, մի ոտքով թռնելով, ավանակով, հաց ուտելով (հա՜մ, հա՜մ, հա՜մ, հա՜մ,) երգելով, գնացքով, զմփիկով, նապաստակի նման ցատկելով և այլն: Ամեն անգամ անցնում են արդեն շրջվածի և կողքին կանգնածի բռնած ձեռքերի տակով: Երբ անցնում են վերջին զույգի թևերի տակով, պատասխանողն ասում է.
  • —Մամին կասի՝ սխտոր ծեծենք:
    Շարքը, բաց չթողնելով ձեռքերը, ռիթմիկ թռիչքներ է կատարում բացականչելով.
  • —Չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ:
  • —Մամին կասի` լվացք ենք արել, պարանը կարճ է: