Օրը՝ 07.09.2023
Ժամը՝ 11.00
Վայրը՝ Քոլեջի ներքին բակ
Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Էլյա Գրիգորյան, Անահիտ Գրիգորյան, Իրինա Սարգսյան,
Երաժիշտ՝ Մարինե Մկրտչյան
Համակարգումը՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5 տարեկանների և «Ծեսերի» լաբորատորիաների
Լուսաբանումը՝ Ֆեյսբուքյան ուղիղ եթերներով, անհատական ֆոտո-վիդեո տեսախցիկներով
Ծրագրում.
- Ռիթմիկ ֆլեշմոբ՝ թմբուկներով, շրխկաններով, ծափերով, դոփերով
- Արևաշարք՝ Արև, արև դուրս արի, Արև, արև եկ, եկ
- Աթ. Խնկոյան «Մեղու»՝ երաժշտառիթմիկ խաղ-բանաստեղծություն
Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կխմես,
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:
- Կոմիտաս՝ «Ձիուկ»
- Աթ. Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»
Մի աքաղաղ կարմրապեծիկ,
Իր ոտքերը երկար ու ձիգ,
Կտրին տալով` վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ ես զոռ տալիս,
Էս կտուրը փուլ չի գալիս:
- Միասնական պարերգ՝ Թամզարա
- Հյուրասիրություն
- Ուրախ լողափ
2 thoughts on “«Սեպտեմբերիկ». Կրթական շքերթ 2023”
Մեկնաբանությունները փակված են։