Տեառնընդառաջ (նախագիծ)

Screenshot_20220213-134528_Chrome

Նախագիծ` Տեառնընդառաջը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ ֊պարտեզում

Օրը՝ 15. 02. 2024

Ժամը`
Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ, 2֊4 տարեկանների խմբեր, ծնողներ,
Պատասխանատուներ՝ 5 տարեկանների խմբի ղեկավարներ, 2֊4 տարեկանների խմբի դաստիարակներ, երգի դաստիարակներ։

Նպատակ` Ազգային ծիսական ավանդույթների, մշակույթի փոխանցում, յուրացում:

Խնդիր

  • Տեառնընդառաջ  ծիսակարգի ուսումնասիրություն,
  • Տեառնընդառաջի ազգային ծիսական երգերի, պարերի ընտրություն, ուսուցում, կատարում
  • ծիսական ուտեստների պատրաստում, ձևավորում,
  • ազգային պարերի, պարերգերի ուսուցում, կատարում,
  • ծիսական միջավայրի ստեղծում:

Ընթացք

Տեառնընդառաջի ծիսակարգից առանձնացնել այն ծիսական գործողությունները, ծիսական ուտեստները, խաղերը, որոնք իրագործելու ենք: Ընտրել և ուսուցանել Տեառնընդառաջի ծեսին հատուկ ծիսական երգեր, ազգային պարեր, պարերգեր: Խաղալ ազգային ծիսական խաղեր, որոնք կարող են ուղեկցվել ազգային պարեղանակներով: Պատրաստել հարսի և փեսայի ծիսական տիկնիկներ, իրականացնել հատվածներ Տիկնի պսակ նախագծից: Տեառնընդառաջի ծիսական կրակի համար ընտրել և նախապատրաստել համապատասխան փայտեր: Իմանալ կրակի վրայից թռչելու անվտանգության կանոնները:

Արդյունքը կհրապարակվի բլոգներում, քոլեջի ենթակայքում։