Կոմիտասյան օրեր (նախագիծ)

Նախագիծ` Կոմիտասյան օրեր

Ժամանակահատված` շուրջը

Վայրը` Քոլեջ֊պարտեզ, բակ, այգի, ընթերցասրահ, Տիգրան Հայրապետյան գրադարան

Մասնակիցներ՝ Քոլեջի 5 տարեկաններ

Նպատակ՝

  • Ծանոթացնել Կոմիտասի երգերին և մշակումներին
  • Կոմիտասի մանկական երգերի ուսուցում
  • Կոմիտասի երգերի, կատարումների միջոցով` ծանոթություն ազգային երաժշտության հետ
  • Գեղագիտական ճաշակի ձևավորում
  • Սեր դեպի ազգային երաժշտությունը

Խնդիրներ՝

  • Զարգացնել սովորողների երաժշտական ճաշակը
  • Նրա ստեղծագործությունների միջոցով սովորողների մեջ սեր առաջացնել երաժշտության և ազգայինի նկատմամբ

Ընթացք`

  • Երգուսուցման, ունկնդրման համար նախատեսված նյութերից ընտրել մանկական ստեղծագործություններ
  • Երգուսուցման ընթացքը կազմակերպել հետաքրքիր, խաղային,
  • Յուրաքանչյուր երգը դարձնել փոքրիկ ներկայացում
  • Խմբային ուրախ կատարումներով տարածել Կոմիտասի մաքրամաքուր երգ֊երաժշտությունը
  • Դիտում ենք ֆիլմեր, լսում ձայնագրություններ
  • Իրականացնում տեխնոլոգիական, նկարչական աշխատանքներ կոմիտասյան երգերի, երաժշտության ներքո

Արդյունք Նախագծի իրականացման ընթացքում սանը ձեռք է բերում տարրական գիտելիքներ Կոմիտասի մասին`

  • Ո՞վ է Կոմիտասը:
  • Ի՞նչ գիտի Կոմիտասի մասին:
  • Նկարներով կճանաչի Կոմիտասին

Սովորում է Կոմիտասի մանկական երգերը

  • Արևներ
  • Իլիլի դիլիլի
  • Եկեք ծեծենք սոխ ու սխտոր
  • Կաքավիկ
  • Կոտ ու կես
  • Ձիուկ
  • Այ լորիկ