«Ողջույն, ես …» (նախագիծ)

Նախագիծ` «Ողջույն, ես …»

Ժամանակահատված` շուրջտարյա

Վայրը` Քոլեջ֊պարտեզ, բնակարան, այգի, պարտեզ, ամառանոց

Մասնակիցներ` 5 տարեկաններ

Նպատակը`

Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

  • Զարգանում է բանավոր խոսքը
  • Զարգանում է ստեղծագործական երևակայությունը
  • Ձեռք են բերում պատմելու հմտություններ
  • Հարստանում է բառապաշարը
  • Ինքնաճանաչման, շրջապատում առանց կաշկանդվելու ներկայանալու ունակության ձևավորում
  • Մաթեմատիակական հասկացությունների ձևավորում
  • Մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում
  • Անձնական հիգենիա

Լեզվագործունեություն`պատումներ, զրույց-քննարկումներ

  • Ողջույն, ես եմ
  • Իմ ընտանիքը
  • Ում անունն է իմ անունը
  • Երբ ես փոքր էի
  • Մայրիկիս, հայրիկիս մասնագիտությունները
  • Իմ տատիկն ու պապիկը
  • Իմ սիրելի  խաղալիքը
  • Իմ սիրած գույնը, միրգը, կերակուրը…
  • Ես նման եմ…
  • Ես ուրախանում  եմ, երբ…
  • Ես տխրում եմ, երբ…
  • Ես կարողանում եմ

Մաթեմատիկական գործունեություն

Ես կարողանում եմ հաշվել, չափել, կշռել, համեմատել.

  •  ընտանիքի անդամներին ըստ հասակի, ըստ տարիքի, ըստ սեռի
  • մեր տունը մոտ է կամ հեռու
  • շենքի հարկերը, սենյակների քանակը
  • քանի ոտնաչափ է իմ ննջասենյակը
  • քանի թիզ է իմ անկողինը, նոթբուքը, գրասեղանը
  • քանի մատնաչափ է իմ, մայրիկիս, տատիկիս, քույրիկիս մազերը
  • հասակաչափով հասակներն ենք չափում

Բնագիտական գործունեություն

  • Իմ մարմնի մասերը
  • Հետազոտություն խոշորացույցով

Տեխնոլոգիա-խոհանոցային գործունեություն

  • Մրգային կերպարներ, աղցան
  • Բանջարեղենային կերպարներ, աղցան

Կավով ծեփել

  • ընտանիքի անդամներին
  • սիրած միրգը և բանջարեղենը
  • սիրած խաղալիքը

Մեդիատեխնոլոգիա

  • Ծանոթացում paint նկարչական ծրագրի աշխատանքային գործիքներին, դրանց կիրառում, նկարների ստեղծում

Ես կարողանում եմ paint ծրագրով նկարել

  •  Ես այսպիսին եմ
  • Իմ ընտանիքը
  • Իմ սիրելի  խաղալիքը
  • Իմ սիրած գույնը, միրգը
  • Ես նման եմ
  • Ես ուրախանում  եմ
  • Ես տխրում եմ

Երգ-պար

Ազգային երգեր, պարեր սովորել

Մարմնակրթություն

Ազգային, բակային խաղեր խաղալ

Սոցիալական

Ես կարողանում եմ հարցում անել տանը`հարազատների, տատիկ-պապիկների, ծանոթ-բարեկամների հետ

Նախագծի ընթացքում օգտագործվող թվային միջոցներ`

  • էլեկտրոնային գրատախտակ
  • Նեթբուք
  • Ձայնագրիչ
  • Թվային ֆոտոապարատ

Նախագծի արդյունքում

Ստեղծվում են լուսանկարներով և paint ծրագրով նկարների ֆոտոշարեր, աուդիո և վիդեո նյութեր:

Նախագիծը`