Ես սեբաստացի եմ

  • Գրում է Նարեկի մայրիկ Թամարան

Ես սեբաստացի Նարեկի մայրիկն եմ՝ Թամարան։ Ի՞նչ էլ ասեմ կրթահամալիրի պարտեզի մասին՝ միևնույնն է քիչ կլինի։ Այսքան դրական, բաց, լուսավոր, անկաշկանդ միջավայր ուրիշ ոչ մի տեղ չեմ հանդիպել։ Արդեն երեք տարի է սեբաստացի ենք ու ամեն առավոտ չեմ հոգնում նոյն բանը մտածելուց. <<Ի՜նչ լավ է, որ Բլեյանի պարտեզը կա, ի՜նչ լավ է, որ տղաս վազելով է պարտեզ գնում, ինչ լավ է, որ երեխաներին մտածել, տրամաբանել են սովորեցնում։

  • Գրում է Անրիի մայրիկ՝ Լիլիթը

Կրթահամալիրի մասին բավականին շատ տեղեկություն ունեի ընկերներիս շնորհիվ, որոնց երեխաները հաճախել ու դեռ հաճախում են կրթահամալիրի դպրոց կամ նախակրթարան։
Չնայած, որ մենք սեբաստացի ենք դեռ մեկ֊երկու ամիս, բայց վստահ կարող եմ ասել, որ տղաս մեծ հաճույքով է հաճախում նախակրթարան։ Նրա արձագանքից պարզ է դառնում, թե ինչքան պռոֆեսիոնալ են դաստիարակները ու ինչ ճիշտ է կազմակերպված նրանց աշխատանքը, ինչի համար շատ շնորհակալ ենք։
Կուզենաի նաեւ նշել, որ ապշած եմ մանկապարտեզիւմ տիրող հանգստությունից ու լավ աուրայից։ Մենք շատ ուրախ ենք, որ սեբաստացի ենք. մի ուրիշ աշխարհ, ուրիշ միջավայր։

  • Գրում է Արիսի մայրիկ Արգինա

,,Մենք սեբաստացի ենք,, ու ինչ է դա նշանակում՝ ազատ մտածող երեխա, կաղապարների մեջ չմեծացող երեխա, մանկությունը լիարժեք վայելող երեխա։ Պարտեզ, որտեղ կա հեծանիվ, կա ցեխով ու կավով խաղ, որտեղ կարևորվում է խաղը և ոչ թե անգիրը, որտեղ կա թթուդրիկ, խաղողածես, լավաշթխիկ, ինչից ես ևս ոգևորվում ու ափսոսում եմ, որ իմ պարտեզը հիշում եմ մռայլ, տխուր ու չսպասված վայր։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s