Դավիթի հեռախոսազրույցը

Դավիթը ձեռքը դրել է ականջին ու փորձում է ինչ֊որ տեղ զանգել։ Ես էլ ձեռքս դրեցի ականջիս ու սկսեցի խոսել.

֊Ալո՛, Դավիթ, ալո՛, ո՞նց ես։

֊Տու֊տու֊տու, ընկեր Էլյա, խոսում եմ, հեռախոսը զբաղված ա։